Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական կտա

ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտարարել է փետրվարի 1-ից հրաժարական տալու մասին:

Թրամփը` Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին. կհեռանանք` շարունակելով ԻՊ-ի դեմ պայքարը

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանկի մամուլի հաղորդագրությանը,  ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան։

Ջիմ Յոն Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ. այն պետք է ավարտվեր 2022 թվականին։ Նա ՀԲ նախագահ է եղել ավելի քան 6 տարի։

Պաշտոնապես որպես հրաժարականի պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։

Իր ձեռքբերումների շարքում Ջիմ Յոն Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման եւ  զարգացման միջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։