Վահագն Խաչատրյան
© Sputnik
Այս ամենը գործող իշխանության մեղքը չէ։ Sputnik Արմենիայի եթերում, անդրադառնալով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ծառացած խնդիրներին, մասնավորապես`չշահագործվող Թեղուտի և Ամուլսարի հանքերին ու Ալավերդու պղնձամոլիբդենային փակված գործարանին, ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Իմ անձնական կարծիքով ընդհանրապես պետք չէր Ամուլսարը շահագործել, որովհետև 10 տարվա կտրվածքով բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու հարյուրամյակների համար»,– ասաց Վահագն Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ նախորդ իշխանությունների ծանր ժառանգությունից ազատվելուց բացի ՀՀ նոր իշխանության առաջ խնդիր է դրված տնտեսական աճի այլընտրանքային միջոցներ ստեղծելու, քանի որ, նրա խոսքով, տնտեսական աճի տեմպն այսօր դարձել է զրո: