Արթիկում կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողների ավտոմեքենան

Փրկարարները մեքենայի թափքից դուրս են բերել Ռուսաստանի քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 15-ին, ժամը 16:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արթիկ քաղաքում կողաշրջվել է զինվորական բեռնատար:

16։07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՃԿԿ ավագ հրահանգիչ ավագ լեյտենանտ Գոռ Ավետիսյանը:

«Տեղում պարզվել է, որ չպարզված հանգամանքներում Արթիկ քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել է «ԶԻԼ» 131 մակնիշի 0032 YՕ 94 համարանիշով բեռնատարը: Փրկարարները մեքենայի թափքից դուրս են բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 1995 թվականին ծնված Անդրեյ Գրուտիկովին և 1997 թվականի ծնված Արտյոմ Կիրյանովին»,- ասաց նա:

1-03 ծառայությունը տեղում ցուցաբերել է համապատասխան օգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և 102-րդ ռազմակայանի օպերատիվ խումբը: