ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզի Դիտակ գյուղում 60–ամյա քաղաքացին դժբախտ պատահարի զոհ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` հուլիսի 25-ին, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։
Ոստիկանները արտի մոտ հայտնաբերել են Դիտակ գյուղի բնակիչ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․ Մովսիսյանը եկել է դաշտ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ Ա․ Մովսիսյանը փորձել է կրակը մարել, ինչը չի հաջողվել նրան, և այդ դարձել է նրա մահվան պատճառ։
Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։