ՀՀ կառավարությանը սարսափելի վերնագրով գիրք են նվիրել. Փաշինյանը չի կարողացել զսպել ծիծաղը

Գրքերի անվանումները զվարճալի են, իսկ բուն գրքերը` տխուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Անտարես» հրատարակչությունը ՀՀ կառավարության անդամներին ժամանակակից հայ արձակի գրքեր է նվիրել։ Նիստի վերջում Փաշինյանն ընթերցել է պարգևած գրքերի ցանկը։

Որտե՞ղ են պետությունից գողացված ու գտնված փողերը. պարզաբանում է վարչապետը

Դրանց շարքում ԱԱԾ ստուգումների հետ կապված բավականին արդիական վերնագրով գիրք կա։ Դա գրող Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» գիրքն է։

Ճիշտ է, որ գիրքը գիշերային խուզարկությունների հետ կապ չունի։ Այն պատմում է Հայաստանի մեկ այլ խնդրի` էմիգրացիայի մասին։ Դրա կենտրոնում մի մարդ է, որը չի տարողանում տանել բաժանումն իր երկրից։

Մյուսը Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունն» է։ Այդ անվանումը կարդալիս` Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը։ Սակայն այդ գիրքն էլ այդքան զվարճալի չէ, ու ամենևին էլ պաշտոնյաների գործուղումների մասին չէ։ Այն պատմում է պատերազմի անիմաստ դաժանության մասին։