Բեյրութում մուրացկան կնոջ դիակ են գտել, պարզվել է` միլիոնատեր է

Բեյրութի փողոցներից մեկում ոստիկանները 52 տարեկան կնոջ դիակ են հայտնաբերել։ Նա ավելի քան 20 տարի մուրացկանությամբ է զբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Բեյրութի փողոցներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 52-ամյա Ֆաթիմա Օթմանի դին։ Կինը թաքնված միլիոնատեր է, որն ավելի քան 20 տարի մուրացկանությամբ է զբաղվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Սպանել են միլիոնատեր Լաշմանովային. դիակը գտել են նրա տան մոտ

Ոստիկանները նրա դիակը հայտնաբերել են լքված ավտոմեքենայում։ Կնոջ մոտ երկու պայուսակ են գտել, որոնցում հինգ միլիոն լիբանանական ֆուտ (3300 դոլար) և խնայգրքույկ է եղել։ Գրքույկում նշված է, որ կնոջ հաշվին ավելի քան 1,7 միլիարդ լիբանանական ֆուտ կա (1,1 միլիոն դոլար)։

Տեղացիները, որոնք գումար ու ուտելիք են պարբերաբար տվել այդ կնոջը, շատ են զարմացել այդ անսպասելի գտածոյից։