ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Բեյրութի փողոցներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 52-ամյա Ֆաթիմա Օթմանի դին։ Կինը թաքնված միլիոնատեր է, որն ավելի քան 20 տարի մուրացկանությամբ է զբաղվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանները նրա դիակը հայտնաբերել են լքված ավտոմեքենայում։ Կնոջ մոտ երկու պայուսակ են գտել, որոնցում հինգ միլիոն լիբանանական ֆուտ (3300 դոլար) և խնայգրքույկ է եղել։ Գրքույկում նշված է, որ կնոջ հաշվին ավելի քան 1,7 միլիարդ լիբանանական ֆուտ կա (1,1 միլիոն դոլար)։
Տեղացիները, որոնք գումար ու ուտելիք են պարբերաբար տվել այդ կնոջը, շատ են զարմացել այդ անսպասելի գտածոյից։