Թուրքիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ

2017թ–ի ապրիլին երկրում տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, որը զգալիորեն ընդլայնել է նախագահի լիազորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի հունիսին։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

«Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` այսօրվանից Թուրքիայում կսկսվի ընտրություններին նախապատրաստվելու իրավաբանական գործընթաց։

«Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովն անհապաղ ձեռնամուխ է եղել նախապատրաստությանը», – ասել է Էրդողանը։

2017թ–ի ապրիլին երկրում տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, որը զգալիորեն ընդլայնել է նախագահի լիազորությունները։ Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի գալիք ընտրություններից հետո։