Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

Չինաստանի արտաքին քաղաքականությունը Հարվային Կովկասում ավելի քան շահավետ է, քանի որ չինացիների հաղթաթուղթը` լոգիստիկան, շատ լավ է տեղավորվում մեր երկրի տարածաշրջանային շահերի շրջանակում։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Ամենիայի քաղքական վերլուծաբան

Արևմուտքը Հարվային Կովկասում ինչ-որ պահի պարզապես տեսադաշտից բաց թողեց չինական գործոնը

Արևմտյան փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Չինաստանը դանդաղ, բայց հստակ քայլերով դեպի Արևմոտք է շարժվում հենց Հարավային Կովկասի տարածաշրջանով։ Նրանք պնդում են նաև, որ չինացիները դա անում են բացառապես ի հեճուկս Ռուսաստանի։

Մեծ հաշվով ոչ ոք չի կարող ասել` որքանով է դա ճիշտ լոգիստիկայի տեսանկյունից, քանի որ Ռուսաստանի տարածքով մինչև Եվրոպա լրացուցիչ մոտ երկու հարյուր (կամ նույնիսկ հազար) կիլոմետր երկաթգիծ անցկացնելը կարող է ավելի շահավետ լինել, քան, օրինակ, Պարսից ծոցով, Կասպից կամ Սև ծովով անցնող ճանապարհը։

Բաքու-Թբիլիսի-Կարս. ում համար է իսկապես շահավետ նոր երկաթուղին

Սակայն հարցը նույնիսկ դա չէ, քանի որ երկու կամ երեք անգամ ապրանքը նավի վրա բեռնելը զուտ տեխնիկական խնդիր է։ Տեխնիկական խնդիրները Չինաստանում կարող են լուծել՝ երևի աշխարհում բոլորից էլ լավ։

Իսկ ահա զուտ աշխարհաքաղաքական տեսակետից Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի շահերի առաջմղումը, ընդ որում` որպես գործիք օգտագործելով հենց «Նոր մետաքսե ճանապարհի» լոգիստիկական բաղադրիչը (այնտեղ ակտիվորեն աշխատում են այդ «Նոր մետաքսե ճանապարհի» վրա) հարվածում է հենց արևմտյան երկրների, այլ ոչ թե Ռուսաստանի շահերին։

Վերջին երկու տասնամյակի ընթացքում Արևմուտքն անում էր ամեն հնարավոր բան, որպեսզի սահմանափակեր այստեղ ռուսական ազդեցությունը։ Սակայն ինչ-որ պահի Արևմուտքը տեսադաշտից բաց թողեց չինական գործոնը։ Ու այսօր այդ գործոնն ամբողջ թափով իրենն անում է` ցուցադրելով իրենց մրցակիցներին, թե որքան հեշտ կարելի է շրջանցել քաղաքական գործիչների սահմանած խոչընդոտները, եթե դրանց հակադրում ես գրավիչ տնտեսական կամ նույնիսկ լոգիստիկական այլընտրանքները։

Քանի որ մեծ հաշվով տարանցիկային բաղադրիչը, որը կարող է «Նոր մետաքսե ճանապարհ» նախագծի օղակներից մեկը դառնալ, հենց այն ախորժալի ֆինանսական պատառն է, որին փորձում են տեր դառնալ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները։

Բաքու–Թբիլիսի–Կարս թվաբանությունը. ինչպես Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրվական–գնացքների համար

Ի վերջո նախևառաջ հենց չինական ապրանքների տարանցման համար է զրոյից կառուցվում Վրաստանի Անկալիա նոր խորահուն նավահանգիստը, որի միջոցով Թբիլիսին հույս ունի մեծ չինական նախագծի մի մասը դառնալ։

Ադրբեջանն էլ (Թուրքիայի հետ) հենց եվրոպական սպառողական շուկա գնացող չինական բեռներով էր կողմնորոշվում, երբ խիստ լարվեց և վերջապես նախորդ տարվա վերջին վրացական Ախլցխայում շահագործեց անդրկովկասյան երկաթգիծը Բաքվից Թբիլիսիի միջով թուրքական Կարսի հետ կապող երկաթուղին։

Պեկինը երբեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում

Արդյոք սա հարված չէ Հարավային Կովկասում առաջ գնալու փորձեր անող Արևմուտքի շահերին ու նախագծերին։ Ընդ որում` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ նախագծի նպատակն է նվազեցնել այստեղ այնպիսի խոշոր խաղացողների ազդեցությունը, ինչպիսին են Ռուսաստանն ու Իրանը՝ հենց նույն արևմտամետ Վրաստանի ու էներգակիրներ վաճառող Ադրբեջանի օգնությամբ։

Սակայն տարածաշրջանային գործընթացներն այդքան էլ պարզ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Քանի որ հենց նույն Չինաստանը, օրինակ, պատկերավոր ասած՝ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում։ Պեկինը ոչ մի դեպքում այս տարածաշրջանում մեկ երկրի վրա խաղադրույք չի անում, գլոբալ քաղաքականության մեջ նրա ամպլուան այդպիսին չէ։ Իսկ հզոր տնտեսական միության (որում Ռուսաստանը գլխավոր դերն է կատարում) հետ համագործակցությունը նրա քաղաքականությանը համապատասխան է։ Խոսքը ԵԱՏՄ-ի մասին է։

Բելառուսը Հայաստանին դիտարկում է որպես «Մետաքսե ճանապարհի» տարանցման երկիր

Ավելի ճիշտ հակառանը՝ մինչ այժմ Պեկինի արած ամեն քայլը քաղաքական բլեֆի տպավորություն էր թողնում։ Իրականում դժվար թե հաջողվի համոզել Պեկինին, որ առավել շահավետ է ապրանքը գնացքից Կասպից ծովում բեռնել ծովային նավի վրա, իսկ հետ ևս մեկ անգամ` Սև ծովում, ճի՞շտ է։

Կամ էլ դժվար կլինի համոզել չինացիներին, որ Թուրքիայով անցնող ճանապարհը, հատկապես արևելյան շրջաններում, որտեղ ցանկացած պահի կարող են իրարանցումներ լինել՝ ընդհուպ մինչև Անկարայի ու քրդական բնակչության միջև քաղաքացիական պատերազմներ, այսօր չինական ապրանքը եվրոպական սպառողական շուկա հասցնելու համար լավագույն ուղին է։

Պեկինում աշխատում են գլոբալ քաղաքականության մեջ հապճեպ որոշումներ չկայացնել։ Հատկապես աշխարհաքաղաքականության մեջ։ Դրա այն մասում, որը վերաբերում է տրանսպորտին ու լոգիստիկային։ Կարելի է համոզված լինել, որ այն, ինչ անում են, երկարատև է, պատկերավոր ասած` դարերի համար:

Մյուս կողմից էլ` տնտեսության ու աշխարհաքաղաքականության մեջ չինացիները երկար են մտմտում։ Սակայն եթե արդեն կայացրել են որոշումը, ապա սկսում են զարմանալի արդյունավետությամբ գործել։ Ինչպես դա եղավ, ասենք, Հայաստանում մաքուր պղնձի ձուլման կոմբինատի շինարարության մեջ ներդրում անելու հարցում (նախագիծը մոտ կես միլիարդ դոլար արժեր)։

Կամ էլ այն ժամանակ, երբ անսպասելիորեն հայկական լրատվամիջոցների տեսադաշտում հայտնվեց Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի (China Civil Enginееring Construction Corporation, ССЕСС) Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինինը, որը պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ նրա ընկերությունը շահագրգռված է Հայաստան-Իրան երկաթգծի նախգծման ու շինարարության մեջ։

ԱԳՆ. Հայաստանը կարող է մասնակցել «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծմանը

Հայաստանին առանձնահատուկ դեր է վերապահված

Վերջերս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում էր, որ այդ երկաթգծի շինարարության ժամկետները պետք է հետաձգել, քանի որ այսօր մենք չենք կարող այդ ճանապարհն այնպիսի ծանրաբեռնվածությամբ շահագործել, որ այն շահութաբեր դառնա։

Այդ ամենից կարելի է երկու կարևորագույն եզրակացություն անել այն մասին, թե ինչ հեռանկարներ ու շահեր է տեսնում Չինաստանը Հարավային Կովկասում։

Առաջին հերթին՝ Պեկինում երբեք համաշխարհային հանրությանը նախապես չեն պատմում իրենց նախագծերի մասին։ Ավելի ճիշտ ասում են, բայց ոչ թե նախօրոք, այլ միայն այն ժամանակ, երբ որոշումը վերջնականապես կայացվել է, ու նախագիծը իրականացման փուլ է անցնում։ Ինչը չինացիները, ինչպես արդեն ասվեց, զարմանալի արդյունավետությամբ են անում։

Եվ երկրորդը՝ այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթգծին, Պեկինն իր համար արդեն որոշել է։ Ու երբ չինական խոշորագույն ինժեներական շինարարական ընկերության տնօրենը տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրա երկիրը շահագրգռված է երկաթգծի շինարարության մեջ, ու նրանք պատրաստ են տեխնիկա-տնտեսական հետազոտություններ անցկացնել, ապա ըստ տրամաբանության դա կարող է մեկ բան նշանակել՝ Պեկինում վերջնական որոշում է կայացվել։ Եվ այդ որոշումը հենց հօգուտ Հայաստանի է։

Եվրոպա տանող հայկական ճանապարհ. ի՞նչ նշան տվեց Երևանը ռուսական վերնախավին

Մնում է միայն հավելել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի վերջերս ասած խոսքերը։ Հիշենք, նա խոսում էր այն մասին, որ առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ն երկու պայմանագիր կստորագրի: Մեկը Չինաստանի հետ` առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ, և Իրանի` ազատ տնտեսկան գոտու ձևավորման մասին ժամանակավոր պայմանագիր։

Հենց այդ ժամանակ էլ սկսում ես հասկանալ, որ երկու նախագծերի` «Մեծ մետաքսե ճանապարհի» ու ԵԱՏՄ-ի փոխներգործությունը բոլոր հնարավորություններն ունի հենց այդ տարածաշրջանում իրականացվելու համար։ Եվ այդ համագործակցության մեջ հենց Հայաստանին լուրջ դեր է տրվելու։

Իսկ Չինաստանի առաջմղումը եվրոպական սպառողական շուկայում կապված է ոչ թե Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակման հետ, այլ հակառակը։