ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանը կարող է իր ավանդն ունենալ «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման գործում, ուրբաթ Երևանում բացված ՄՀՄՊԻ (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի) շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ երբ խոսում են համաշխարհային հարցերի, տնտեսական գործընթացների մասին, անհնար է շրջանցել Չինաստանի ունեցած առանցքային դերը: Նրա խոսքով` հայ-չինական հարաբերություններն այսօր բարձր մակարդակում են:
«Մեր երկկողմ կապերին կարևորագույն խթան է տրվել այս տարվա գարնանը, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց կատարեց Չինաստան, և այցի ընթացքում ստորագրվեցին ավելի քան տասնյակ փաստաթղթեր, քննարկումներ անցկացվեցին մեր տարածաշրջանի տնտեսական նախագծերում Չինաստանի հնարավոր մասնակցության մասին»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:
Նոր «Մետաքսե ճանապարհի» շինարարության գաղափարը առաջ է քաշել ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինն դեռ 2013թ.-ին: «Մետաքսե ճանապարհը» պետք է Չինաստանը կապի Եվրոպայի երկրների հետ և ամրապնդի Ասիայի և Աֆրիկայի հետ համագործակցությունը,: Խոսքը Արևելքից Արևմուտք ապրանքների ուղիղ առաքումների համար առևտրային միջանցք ստեղծելու մասին է: Չինաստանը նախատեսում է այդ նախաձեռնության իրագործման շնորհիվ տրանսպորտային ցանց ստեղծել Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով, կրճատել առևտրի և ներդրումների համար արգելքները, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկների համակարգերը:
ԱԳՆ. Հայաստանը կարող է մասնակցել «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծմանը
© Асатур ЕсаянцЭдуард Налбандян, министр иностранных дел Армении
© Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Նալբանդյանը կարծում է, որ երբ խոսում են համաշխարհային հարցերի, տնտեսական գործընթացների մասին, անհնար է շրջանցել այն առանցքային դերը, որը խաղում է Չինաստանը, իսկ հայ-չինական հարաբերություններն այսօր բարձր մակարդակում են