https://arm.sputniknews.ru/20261129/ukrainaji-zui-hardzakumnery-lzhhi-vra-2-mard-zvohvel-e-evs-18y-viravvorvel-109894505.html
Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները ԼԺՀ–ի վրա․ 2 մարդ զոհվել է, ևս 18–ը՝ վիրավորվել
Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները ԼԺՀ–ի վրա․ 2 մարդ զոհվել է, ևս 18–ը՝ վիրավորվել
Sputnik Արմենիա
Բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T17:00+0400
2026-11-29T17:00+0400
2026-11-29T17:00+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դոնեցկ
դոնբաս
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:352:959:891_1920x0_80_0_0_711d80deb62f809fdfcc50a37b4ecffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։Պասեչնիկը հայտնել է, որ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի հարակից տարածքին, որտեղ երիտասարդներ են գտնվել։ Վիրավորվել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, 13-ամյա մի աղջիկ և 16-ամյա երկու աղջիկ։«Նովոայդար-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում ուկրաինական զինված կազմավորումները հարձակվել են մարդատար ավտոմեքենայի վրա, վիրավորվել են տղամարդ և կին։ Սմոլյանինովո-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում հակառակորդը հարվածել է բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով վիրավորվել է վարորդը»,– հավելել է ԼԺՀ ղեկավարը։Բացի այդ, նրա խոսքով, Կրասնոդոնի մունիցիպալ շրջանի ավտոճանապարհին հարվածի տակ է հայտնվել բեռնատար ավտոմեքենա, տուժել է վարորդը։ Կրեմեննայայում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բնակելի շենքի հարակից տարածքի վրա, ինչի հետևանքով ամուսիններ են վիրավորվել։ Պասեչնիկն ընդգծել է, որ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։ԱԹՍ-ների խոշորագույն հարձակումներից մեկը. գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն
դոնեցկ
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:191:959:910_1920x0_80_0_0_026d51f1ca655afd1d18fd7d148c45c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, դոնբաս, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
դոնեցկ, դոնբաս, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները ԼԺՀ–ի վրա․ 2 մարդ զոհվել է, ևս 18–ը՝ վիրավորվել
Բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Ճշտված տվյալներով՝ երեկ Լուգանսկին հասցված անմարդկային հարվածի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասել է 7-ի, նրանցից 5-ը քոլեջների և համալսարանի ուսանողներ են»,– գրել է նա իր Telegram-ալիքում։
Պասեչնիկը հայտնել է, որ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի հարակից տարածքին, որտեղ երիտասարդներ են գտնվել։ Վիրավորվել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, 13-ամյա մի աղջիկ և 16-ամյա երկու աղջիկ։
«Նովոայդար-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում ուկրաինական զինված կազմավորումները հարձակվել են մարդատար ավտոմեքենայի վրա, վիրավորվել են տղամարդ և կին։ Սմոլյանինովո-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում հակառակորդը հարվածել է բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով վիրավորվել է վարորդը»,– հավելել է ԼԺՀ ղեկավարը։
Բացի այդ, նրա խոսքով, Կրասնոդոնի մունիցիպալ շրջանի ավտոճանապարհին հարվածի տակ է հայտնվել բեռնատար ավտոմեքենա, տուժել է վարորդը։ Կրեմեննայայում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բնակելի շենքի հարակից տարածքի վրա, ինչի հետևանքով ամուսիններ են վիրավորվել։ Պասեչնիկն ընդգծել է, որ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։