00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թբիլիսին մտահոգված է երկրպագուների սադրանքներով. Թուրքիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

© Photo : press office of MFA of GeorgiaԹբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում
Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում  - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2026
Բաժանորդագրվել
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա իր երկրպագուների գործողություններին և կօգնի ապագայում կանխել նման միջադեպերը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին Վրաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչել Բաթումում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։
Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան մտահոգություն է հայտնել «Բեշիքթաշ»-«Հապոել Բեեր Շևա» հանդիպման ժամանակ թուրք երկրպագուների սադրիչ գործողությունների կապակցությամբ։ Միջադեպերի հետևանքով վնասվել են մարզադաշտի ենթակառուցվածքները, ինչպես նաև վիրավորվել են Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցներ։
Թուրք և իսրայելցի ֆուտբոլասերները կրկին ծեծկռտուք են սարքել Վրաստանում
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա սադրիչ գործողություններին և կօգնի ապագայում կանխել նման դեպքերը, որպեսզի «առանձին խմբերի անպատասխանատու գործողությունները ստվեր չգցեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության վրա»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Բաթումում՝ Եվրոպայի լիգայի շրջանակում, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի հետ հանդիպումից առաջ թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների երթի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և երկրպագուների միջև։ Լրատվամիջոցների տվյալներով՝ վերջիններս չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ բախումների պատճառ է դարձել։
Ավելի ուշ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները Բաթումում կայացած հանդիպումից առաջ և դրա ընթացքում իր երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։ Ակումբը հայտնել էր, որ դիմել է ՈւԵՖԱ և Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։
Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային։
Լրահոս
0