https://arm.sputniknews.ru/20261129/haj-tenisistuhin-haghtel-e-antaliajum-kajacats-itf-w15-mrcasharum-109898292.html
Հայ թենիսիստուհին հաղթել է Անթալիայում կայացած ITF W15 մրցաշարում
Հայ թենիսիստուհին հաղթել է Անթալիայում կայացած ITF W15 մրցաշարում
Sputnik Արմենիա
ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T20:35+0400
2026-11-29T20:35+0400
2026-11-29T20:44+0400
թենիս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/10/97820250_13:601:1067:1194_1920x0_80_0_0_853832cd59e97905767a63355a6190ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը չեմպիոնի տիտղոս է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ITF W15 միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Sportaran-ը։Այսօր կայացած եզրափակիչ խաղում Հայաստանի ներկայացուցիչը 6:3, 4:6, 6:1 հաշվով հաղթել է գերմանացի Աննա Պետկովիչին։ Նշվում է, որ չեմպիոնի տիտղոսը նվաճելու ճանապարհին Ամիրաղյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել՝ ամբողջ մրցաշարի ընթացքում զիջելով ընդամենը 1 սեթ։Հաղթանակի շնորհիվ Ամիրաղյանը կհամալրի վարկանիշային միավորների իր պաշարը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում։Անթալիայում ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում, ITF World Tennis Tour պրոֆեսիոնալ մրցաշարերի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/10/97820250_0:524:1080:1334_1920x0_80_0_0_db32a9daae6d9d9f27a830713e90a7d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թենիս
Հայ թենիսիստուհին հաղթել է Անթալիայում կայացած ITF W15 մրցաշարում
20:35 29.11.2026 (Թարմացված է: 20:44 29.11.2026) ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը չեմպիոնի տիտղոս է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ITF W15 միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Sportaran-ը։
Այսօր կայացած եզրափակիչ խաղում Հայաստանի ներկայացուցիչը 6:3, 4:6, 6:1 հաշվով հաղթել է գերմանացի Աննա Պետկովիչին։ Նշվում է, որ չեմպիոնի տիտղոսը նվաճելու ճանապարհին Ամիրաղյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել՝ ամբողջ մրցաշարի ընթացքում զիջելով ընդամենը 1 սեթ։
Հաղթանակի շնորհիվ Ամիրաղյանը կհամալրի վարկանիշային միավորների իր պաշարը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում։
Անթալիայում ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում, ITF World Tennis Tour պրոֆեսիոնալ մրցաշարերի շրջանակում։