00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դիմանկարներում փնտրում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը․ Գևորգ Մելտոնյան

Բաժանորդագրվել
Արվեստագետը շեշտում է, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։
Դիմանկարը պարզապես մարդու արտաքինի պատկերումը չէ, այլ նրա ներաշխարհի, մարդկային հարաբերությունների և հասարակության խորքային շերտերի բացահայտման հնարավորություն։ Այս մասին «Ուրիշ նորությունների» եթերում ասում է նկարիչ Գևորգ Մելտոնյանը՝ խոսելով իր ստեղծագործական ընտրությունների և ազգայինից համամարդկային կամուրջ կերտելու սկզբունքի մասին։
«Դիմանկարների հարցում ես կենտրոնանում եմ այն հասարակական շերտի վրա, որոնց ես համարում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը»,- նշում է նա։
Նրան հատկապես հետաքրքրում են մարդիկ, որոնց անկեղծության ու անմիջականության մեջ նա տեսնում է ժողովրդի հավաքական դիմագիծը։
Նկարչի համոզմամբ` ազգայինն ու համամարդկայինը հակադրություններ չեն։ Հայ ժողովուրդն իր ինքնատիպ դիմագծով համամարդկային մեծ ընտանիքի մասն է, իսկ արվեստագետի առաքելությունն է զգալ ժամանակի պահանջներն ու լուսավորել ժողովրդի մտորումների ճանապարհը։ Նկարչի ստեղծագործություններում անդրադարձ են գտնում պատմական միջավայրը, մարդու և շրջակա աշխարհի հարաբերությունները, ինչպես նաև այն թեմաները, որոնք մարդկային հույզերի միջոցով միավորում են տարբեր ժողովուրդների։
Անդրադառնալով կյանքի ու արվեստի փիլիսոփայությանը՝ Մելտոնյանն ընդգծում է, որ կյանքից ավելի շատ պետք է տալ, քան պահանջել և չընկնել երևակայական սպասելիքների մեջ․ «Այդ սպասելիքները սպանում են մարդու արժանապատվությունը», - ասում է նկարիչն ու վստահեցնում՝ խոչընդոտները կոփում են մարդուն։
Նրա խոսքով`անվանի նկարիչ դառնալու ճանապարհը պարզ աշխատանքն է, մարդկային շփումը, համեստությունն ու գործընկերներին գնահատելը։

Մարդկանց վրա իր արվեստի ազդեցության մասին խոսելիս՝ արվեստագետը շեշտում է միասնականության գաղափարը` հավելելով, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։
Լրահոս
0