https://arm.sputniknews.ru/20261129/amnn-ev-israjely-kpvordzen-krkin-ankargutjunner-kazmakerpel-iranum-ihpk-109894324.html
ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿ
ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն համոզված է, որ եթե իրանական հասարակությունը տեղեկացված լինի ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, ապա կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկացիների հետ... 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T16:14+0400
2026-11-29T16:14+0400
2026-11-29T16:35+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ամն
իսրայել
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1a/105078340_1:0:1500:843_1920x0_80_0_0_4270c059f0c6a636ee1c09e0c20adc47.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին կփորձեն անկարգություններ կազմակերպել Իրանում՝ 2025–2026 թվականների ձմռան իրադարձությունների տարելիցին։ Այս մասին, ինչպես փոխանցում է SNN գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ եթե Իրանի ժողովուրդը տեղեկացված լինի «թշնամու դավադրության» մասին, ապա ձմեռային բողոքի ցույցերի տարելիցի օրերին կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկա-իրանական հակամարտության ժամանակ։Օրվա ընթացքում 3–րդ լցանավն է պայթել Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿՀիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերաճել էին անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ակցիաների։ Հաղորդվել էր ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էին անկարգությունները կազմակերպելու մեջ։
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1a/105078340_376:0:1500:843_1920x0_80_0_0_e3c43c7d8ce0a42273ceb8c45ecd5c69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել, բողոքի ակցիա
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել, բողոքի ակցիա
ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿ
16:14 29.11.2026 (Թարմացված է: 16:35 29.11.2026) ԻՀՊԿ-ն համոզված է, որ եթե իրանական հասարակությունը տեղեկացված լինի ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, ապա կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկացիների հետ հակամարտության օրերին։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին կփորձեն անկարգություններ կազմակերպել Իրանում՝ 2025–2026 թվականների ձմռան իրադարձությունների տարելիցին։ Այս մասին, ինչպես փոխանցում է SNN գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Թշնամին մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խարդավանքներ, դավադրություններ, սադրանքներ այն խմբավորումների միջոցով, որոնց ինքն է զինել կամ պատրաստել։ Նա կցանկանա կրկնել իր գործողությունները հեղաշրջման փորձի տարելիցին (հունվարի 8-ին և 9-ին – խմբ.)»,– ասել է Մոհեբին։
ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ եթե Իրանի ժողովուրդը տեղեկացված լինի «թշնամու դավադրության» մասին, ապա ձմեռային բողոքի ցույցերի տարելիցի օրերին կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկա-իրանական հակամարտության ժամանակ։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերաճել էին անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ակցիաների։ Հաղորդվել էր ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էին անկարգությունները կազմակերպելու մեջ։