00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
57 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սարյանի կտավից մինչև Հայաստանի առաջին երգեհոն․ ՀԿՄ 70-ամյա համերգասրահը բացում է իր դռները

Բաժանորդագրվել
Նորացված համերգասրահի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ հանդիսավոր համերգով։
Փորձել ենք գտնել այնպիսի ինժեներական լուծումներ, որոնք թույլ կտան պահպանել դահլիճի պատմական արժեքը և միաժամանակ բացել նոր հնարավորություններ։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը` ներկայացնելով 70-ամյա համերգասրահի հիմնանորոգման գաղափարը։
Այս դահլիճում է տեղադրվել Հայաստանի առաջին երգեհոնը, որն այսօր շարունակում է հիացնել իր փայլուն հնչողությամբ։ Դահլիճի պատմության կարևոր էջերից է նաև Մարտիրոս Սարյանի նվիրած կտավը՝ լեռնաշխարհի պատկերով, որտեղ երևում է նաև Կոմպոզիտորների միության շենքը։ 1956 թվականից ի վեր առաջին անգամ հիմնանորոգված համերգասրահում բարելավվել են բեմահարթակը, ակուստիկ պայմանները, ջեռուցումն ու ձայնամեկուսացումը՝ պահպանելով պատմական արժեքներն ու ստեղծելով նոր հնարավորություններ։
Արամ Սաթյանի համոզմամբ՝ երիտասարդ կոմպոզիտորների համար հատկապես կարևոր է սեփական ստեղծագործությունները կենդանի կատարմամբ լսելու հնարավորությունը։ «Դպրոցը կա, պետք է ուղղակի հնարավորություն տալ, որ այդ դպրոցը շարունակելի լինի և հնչելու ունակություն ունենա»։
Խոսելով ներշնչանքի մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ այն առաջին հերթին աշխատանքի արդյունք է, իսկ միության համերգային բաժնի ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի համար ստեղծագործական կարևոր աղբյուր է հայրենիքը։
«Շատ եմ ուզում, որ իմ հայրենիքն այնքան առողջ լինի, այնքան պինդ ու ամուր կանգնած, որ մենք էլ՝ արվեստագետներս, կարողանանք մեր երաժշտությամբ օգտակար լինել մեր երկրին»։
Նորացված համերգասրահի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ հանդիսավոր համերգով, որը միաժամանակ Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի եզրափակիչ համերգն է։ Բազմաժանր ծրագրում ընդգրկված են տարբեր սերունդների կոմպոզիտորների ստեղծագործություններ և մի շարք երաժշտական կոլեկտիվներ։
Իսկ նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կկայանա Արամ Սաթյանի հեղինակային երեկոն։ Երկու իրադարձություններն էլ հայկական երաժշտության արժևորման, հանրահռչակման և ստեղծագործական միասնականության կարևոր առիթ են։
Լրահոս
0