https://arm.sputniknews.ru/20261128/khvoren-tsaturjany-para-tsanramarti-ashkharhi-chempivon-e-109875020.html
Խորեն Ծատուրյանը պարա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է
Խորեն Ծատուրյանը պարա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է
Sputnik Արմենիա
Սա մեր հավաքականի արդեն 2–րդ ոսկե մեդալն է։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T20:18+0400
2026-11-28T20:18+0400
2026-11-28T20:21+0400
տեսանյութեր
չեմպիոն
պարա ծանրամարտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109874850_0:18:721:423_1920x0_80_0_0_e7ba7378b4e3542eb46de8e7285e430c.jpg
Բահրեյնում ընթացող պարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիից Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է պարա ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան։Մեր մարզիկը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։«Շնորհավորում ենք Խորենին, նրա անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանին, մարզչական ողջ կազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաջողության մեջ։ Նոր հաղթանակներ՝ Հայաստանի դրոշի ներքո»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Sputnik Արմենիա
Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
2026-11-28T20:18+0400
true
PT1M09S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109874850_0:0:721:540_1920x0_80_0_0_dc8d26eb62df44165f55c553c928a2b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, չեմպիոն, видео, պարա ծանրամարտ
տեսանյութեր, չեմպիոն, видео, պարա ծանրամարտ
Խորեն Ծատուրյանը պարա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է
20:18 28.11.2026 (Թարմացված է: 20:21 28.11.2026) Սա մեր հավաքականի արդեն 2–րդ ոսկե մեդալն է։
Բահրեյնում ընթացող պարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիից Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը
հայտնում է պարա ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան։
Մեր մարզիկը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։
«Շնորհավորում ենք Խորենին, նրա անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանին, մարզչական ողջ կազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաջողության մեջ։ Նոր հաղթանակներ՝ Հայաստանի դրոշի ներքո»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։