https://arm.sputniknews.ru/20261128/hapk-y-hajastani-heracman-harc-chi-dnum-glkhavvor-qartughar-109854030.html
ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի դնում. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի դնում. գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
Կազմակերպության վերջին որոշումը հարկադրված քայլ էր։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T10:20+0400
2026-11-28T10:20+0400
2026-11-28T10:34+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
թաալաթբեկ մասադիկով
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109173733_0:133:2560:1573_1920x0_80_0_0_9b7cc7852b629fac7561a0edfefee15d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ ՀՀ–ն շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում անվտանգության երաշխիքները։ Իսկ Երևանին ձայնի իրավունքից զրկելը ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադրված միջոց էր։ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում են ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։ Հանդիպման ընթացքում հաստատվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշումը։ Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում։Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ սառեցնում է կազմակերպությունում անդամակցությունը։ Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե կատարվող վճարումները՝ Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ քայլ չի ձեռնարկել ո՛չ կազմակերպությունից դուրս գալու, ո՛չ էլ, ընդհակառակը, դրա աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109173733_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c6fe3c4fca6a2552c084ec93a3e89eba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան
ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի դնում. գլխավոր քարտուղար
10:20 28.11.2026 (Թարմացված է: 10:34 28.11.2026) Կազմակերպության վերջին որոշումը հարկադրված քայլ էր։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՀՀ–ն շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում անվտանգության երաշխիքները։ Իսկ Երևանին ձայնի իրավունքից զրկելը ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադրված միջոց էր։
«Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ երկու տարուց ավելի պարտքի առկայությունը հանգեցնում է ձայնի իրավունքի և քվոտայով նախատեսված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակման։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարց չի դրվում, և երկիրը պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»։
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում են ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։ Հանդիպման ընթացքում հաստատվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշումը։ Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ սառեցնում է կազմակերպությունում անդամակցությունը։ Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե կատարվող վճարումները՝ Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ քայլ չի ձեռնարկել ո՛չ կազմակերպությունից դուրս գալու, ո՛չ էլ, ընդհակառակը, դրա աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու ուղղությամբ։