https://arm.sputniknews.ru/20261128/ajsorva-tangarany-petq-e-lini-sharunakakan-krtutjan-ev-barekecutjan-vajr-marine-mkrtchjan-109801581.html
Այսօրվա թանգարանը պետք է լինի շարունակական կրթության և բարեկեցության վայր․ Մարինե Մկրտչյան
Այսօրվա թանգարանը պետք է լինի շարունակական կրթության և բարեկեցության վայր․ Մարինե Մկրտչյան
Sputnik Արմենիա
Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրենն ամփոփել է իր պաշտոնավարման տասնամյակը՝ առանձնացնելով թիմային աշխատանքն ու նոր կրթական նախագծերը։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T18:05+0400
2026-11-28T18:05+0400
2026-11-28T18:23+0400
հայաստան
թանգարան
ուրիշ նորություններ
տեսանյութ
տեսանյութեր
մարինե մկրտչյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109801840_0:0:1920:1080_1920x0_80_0_0_abfd6928b9262bee47bd2b1da5b2fa19.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) ձեռքբերումները թիմինն են և թանգարանինը։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս հայտարարությունն արեց թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման տասնամյակը։«Մեր ձեռքբերումները իմը չեն, դրանք թիմինն են և թանգարանինը։ Ես պարզապես կարողացել եմ ոգեշնչել և կազմակերպել այդ աշխատանքը, իսկ հաջողության հասել ենք միասին»,– նշեց նա։Մկրտչյանի խոսքով՝ ռուսական արծաթե դարաշրջանի բացառիկ հավաքածուով ու կամերային միջավայրով առանձնացող թանգարանի անցած տասը տարիների բեկումնային ձեռքբերումներից են Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարայի հոգու հետ» գողացված կտավի վերադարձը, մշտական ցուցադրության վերափոխումը, միջազգային համագործակցությունների ընդլայնումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։Տնօրենը շեշտեց, որ թանգարանի առաքելությունը միայն հավաքածուի պահպանումն ու ներկայացումը չէ․ առանցքային ուղղություն է կրթական գործունեությունը։Այս տարի թանգարանի վեց ցուցանմուշներ ճանապարհորդել են Հայաստանի 10 մարզերի 27 բնակավայրերի դպրոցներ՝ ավելի քան 1500 երեխայի հնարավորություն տալով անմիջականորեն առնչվելու արվեստին։Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ նա առանձնացրեց թանգարանի վարչական հատվածի ու հարուստ գրադարանի վերազինումը՝ ուսանողների համար հասանելի կրթական միջավայրի ձևավորմամբ։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել կոնսերվացիայի և ռեստավրացիայի սենյակ, որպեսզի արվեստի գործերի պահպանումն ու վերականգնումը բարձր մասնագիտական մակարդակով իրականացվեն տեղում։ՀՀ–ն դարձել է ֆլեյտային խաչմերուկ. Վարդան Վիրաբյանն ամփոփել է 3–րդ միջազգային փառատոնը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109801840_230:0:1670:1080_1920x0_80_0_0_21d601a5a2b9fb34671d09de657fb460.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թանգարան, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, մարինե մկրտչյան, видео
հայաստան, թանգարան, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, մարինե մկրտչյան, видео
Այսօրվա թանգարանը պետք է լինի շարունակական կրթության և բարեկեցության վայր․ Մարինե Մկրտչյան
18:05 28.11.2026 (Թարմացված է: 18:23 28.11.2026) Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրենն ամփոփել է իր պաշտոնավարման տասնամյակը՝ առանձնացնելով թիմային աշխատանքն ու նոր կրթական նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) ձեռքբերումները թիմինն են և թանգարանինը։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս հայտարարությունն արեց թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման տասնամյակը։
«Մեր ձեռքբերումները իմը չեն, դրանք թիմինն են և թանգարանինը։ Ես պարզապես կարողացել եմ ոգեշնչել և կազմակերպել այդ աշխատանքը, իսկ հաջողության հասել ենք միասին»,– նշեց նա։
Մկրտչյանի խոսքով՝ ռուսական արծաթե դարաշրջանի բացառիկ հավաքածուով ու կամերային միջավայրով առանձնացող թանգարանի անցած տասը տարիների բեկումնային ձեռքբերումներից են Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարայի հոգու հետ» գողացված կտավի վերադարձը, մշտական ցուցադրության վերափոխումը, միջազգային համագործակցությունների ընդլայնումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։
Տնօրենը շեշտեց, որ թանգարանի առաքելությունը միայն հավաքածուի պահպանումն ու ներկայացումը չէ․ առանցքային ուղղություն է կրթական գործունեությունը։
Այս տարի թանգարանի վեց ցուցանմուշներ ճանապարհորդել են Հայաստանի 10 մարզերի 27 բնակավայրերի դպրոցներ՝ ավելի քան 1500 երեխայի հնարավորություն տալով անմիջականորեն առնչվելու արվեստին։
«Մենք կարող ենք փոքր տարածքում շատ գրագետ աշխատանք կազմակերպել։ Այսօրվա թանգարանը միտված է ոչ միայն տեղեկատվության փոխանցմանը, այլև շարունակական կրթության ու բարեկեցության վայր հանդիսանալուն, որպեսզի մարդը գա, հոգեպես իրեն լավ զգա և ընդունվի որպես սպասված հյուր»,– ընդգծեց Մկրտչյանը։
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ նա առանձնացրեց թանգարանի վարչական հատվածի ու հարուստ գրադարանի վերազինումը՝ ուսանողների համար հասանելի կրթական միջավայրի ձևավորմամբ։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել կոնսերվացիայի և ռեստավրացիայի սենյակ, որպեսզի արվեստի գործերի պահպանումն ու վերականգնումը բարձր մասնագիտական մակարդակով իրականացվեն տեղում։