https://arm.sputniknews.ru/20261128/6-mard-e-ajd-tvum-2-erekha-zvohvel-en-makeevkaji-ev-vasilevkaji-vra-hardzakumneri-hetevanqvov-109868181.html
6 մարդ է այդ թվում՝ 2 երեխա զոհվել են Մակեևկայի և Վասիլևկայի վրա հարձակումների հետևանքով
6 մարդ է այդ թվում՝ 2 երեխա զոհվել են Մակեևկայի և Վասիլևկայի վրա հարձակումների հետևանքով
Sputnik Արմենիա
Մակեևկայի Կրասնոգվարդեյսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել մասնավոր բնակելի տուն։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T15:38+0400
2026-11-28T15:38+0400
2026-11-28T15:42+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
հիվանդանոց
պատերազմ
զապորոժիե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/02/53423553_0:123:1600:1023_1920x0_80_0_0_b49ad1d49204b72857bed390f3756c86.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Մակեևկայի (ԴԺՀ) և Վասիլևկայի (Զապորոժիեի մարզ) վրա հարձակումների հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հիվանդանոցի աշխատակցուհի։Մակեևկայի Կրասնոգվարդեյսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել մասնավոր բնակելի տուն։ Տունը լուրջ վնասվել է, ներսում գտնվող մարդիկ հայտնվել են փլատակների տակ։ Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Դեպքի վայրում արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները։Եվս երկու մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Լիսենկոն, ստացել են միջին ծանրության վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։Առողջապահության նախարարությունից նշել են, որ Վասիլևկայի կենտրոնական շրջանային հիվանդանոցը գտնվում է ռազմաճակատին մոտ և պարբերաբար ընդունում է մարտական գործողությունների հետևանքով տուժածներին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյանսկի մարզում «Միրատորգ» ընկերության ծառայողական ավտոբուսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ ընկերության վեց աշխատակից։ Մարզպետ Եգոր Կովալչուկի խոսքով՝ բոլոր տուժածներին նշանակվել է ամբուլատոր բուժում։ Եվս մեկ մարդ վիրավորվել է Ստարոդուբում գտնվող ձեռնարկության վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/02/53423553_106:0:1529:1067_1920x0_80_0_0_ced3ec86818d69479f7c5de4b8f80c6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, հիվանդանոց, պատերազմ, զապորոժիե
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, հիվանդանոց, պատերազմ, զապորոժիե
6 մարդ է այդ թվում՝ 2 երեխա զոհվել են Մակեևկայի և Վասիլևկայի վրա հարձակումների հետևանքով
15:38 28.11.2026 (Թարմացված է: 15:42 28.11.2026) Մակեևկայի Կրասնոգվարդեյսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել մասնավոր բնակելի տուն։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Մակեևկայի (ԴԺՀ) և Վասիլևկայի (Զապորոժիեի մարզ) վրա հարձակումների հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հիվանդանոցի աշխատակցուհի։
Մակեևկայի Կրասնոգվարդեյսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել մասնավոր բնակելի տուն։ Տունը լուրջ վնասվել է, ներսում գտնվող մարդիկ հայտնվել են փլատակների տակ։ Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Դեպքի վայրում արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները։
Զապորոժիեի Վասիլևկայում էլ անօդաչու թռչող սարքը հարձակվել է կենտրոնական շրջանային հիվանդանոցի ծառայողական ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից, բուժքույրն ու վարորդը տեղում զոհվել են։
Եվս երկու մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Լիսենկոն, ստացել են միջին ծանրության վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Առողջապահության նախարարությունից նշել են, որ Վասիլևկայի կենտրոնական շրջանային հիվանդանոցը գտնվում է ռազմաճակատին մոտ և պարբերաբար ընդունում է մարտական գործողությունների հետևանքով տուժածներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյանսկի մարզում «Միրատորգ» ընկերության ծառայողական ավտոբուսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ ընկերության վեց աշխատակից։ Մարզպետ Եգոր Կովալչուկի խոսքով՝ բոլոր տուժածներին նշանակվել է ամբուլատոր բուժում։ Եվս մեկ մարդ վիրավորվել է Ստարոդուբում գտնվող ձեռնարկության վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։