00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն և Չինաստանն աջակցում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը․ Կոպիրկին

© SputnikՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով՝ ռուս-չինական կապերը միջազգային անվտանգության համակարգի անկյունաքարն են։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասի խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա լիարժեք բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուս-չինական փոխգործակցությունը միջազգային անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է և գլոբալ հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնը։
«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մասն է նաև Հարավային Կովկասը»,- ասաց Կոպիրկինը։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինն առաջ են մղում Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։
© SputnikՍերգեյ Կոպիրկին
Посол РФ Сергей Копыркин во время круглого стола, посвящённого памятным датам российско-китайских отношений (27 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2026
Սերգեյ Կոպիրկին
Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը լիովին աջակցում է Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում Չինաստանի նախագահությանը և համաժողովի աշխատանքի՝ Պեկինի նախանշած առաջնահերթություններին, որոնց թվում են բաց լինելը, նորարարությունները և փոխկապակցվածությունը։
Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին՝ Կոպիրկինն ընդգծեց, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները սահուն լրացնում են միմյանց, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։
Մոսկվան ու Պեկինն ամրապնդում են տրանսպորտային կապերը, համատեղ զարգացնում են Հյուսիսային ծովային ուղին, նախագծեր են իրականացնում խաղաղ ատոմի ոլորտում, համագործակցում են տիեզերական ոլորտում և արբանյակային նավիգացիայի բնագավառում։ Ընդլայնվում է փոխգործակցությունը գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։
Հայաստանում ՉԺՀ դեսպան Լի Սինվեյն իր հերթին ընդգծեց, որ ռուս-չինական հարաբերությունները կառուցվում են բարիդրացիության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա։
© SputnikԼի Սինվեյ
Посол Китая Ли Синьвэй во время круглого стола, посвящённого памятным датам российско-китайских отношений (27 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2026
Լի Սինվեյ
«Մեր երկրներն արդեն լավ բարեկամներ են դարձել, և ցանկացած հարց մենք կարող ենք քննարկել ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական ձևաչափով»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ համանման հարաբերություններ են ձևավորվել նաև Չինաստանի և Հայաստանի միջև։
Լի Սինվեյը Կոպիրկինին «եղբայր» անվանեց։ Չինացի դիվանագետը նշեց, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, սակայն հենց Ռուսաստանի դեսպանին է համարում իր ամենամտերիմ և հավատարիմ ընկերը։
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունը չի սահմանափակվում ռազմավարական գործընկերության երեք տասնամյակով կամ Խորհրդային Միության հետ ՉԺՀ-ի համագործակցության փորձով։ Երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խոր պատմական արմատներ ունեն։
Լի Սինվեյը համոզմունք հայտնեց, որ առանց Ռուսաստանի և Չինաստանի ժամանակակից աշխարհն այլ տեսք կունենար։
102-րդ ռազմաբազա - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2026
Հաշվարկը, թե ՌԴ–ն կթուլանա և կհեռանա Հարավային Կովկասից, ֆանտաստիկայի ժանրից է․ փորձագետ
Լրահոս
0