https://arm.sputniknews.ru/20261127/rd-zun-nvor-harvatsner-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-objektnerin-pn-109811722.html
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆ
Sputnik Արմենիա
Խոցվել է բեռնատար նավ, որն Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T09:32+0400
2026-11-27T09:32+0400
2026-11-27T09:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զինուժն այս գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որտեղ պահվում էին հրթիռային վառելիքի արտադրության բաղադրիչներ, իսկ Խմելնիցկիի մարզի Լետիչև քաղաքում՝ «Տերմոպլաստ» արդյունաբերական ձեռնարկությունը, որը ներգրավված էր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։Հարվածներ են հասցվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում և Ժիտոմիրում գտնվող` 330 կՎ հզորությամբ երկու էլեկտրաենթակայանների, որոնք, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ, Պերշոտրավենսկ և Բոգդանովկա բնակավայրերում խոցվել են չորս երկաթուղային լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է բեռնատար նավ, որն Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆ
09:32 27.11.2026 (Թարմացված է: 09:43 27.11.2026) Խոցվել է բեռնատար նավ, որն Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զինուժն այս գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որտեղ պահվում էին հրթիռային վառելիքի արտադրության բաղադրիչներ, իսկ Խմելնիցկիի մարզի Լետիչև քաղաքում՝ «Տերմոպլաստ» արդյունաբերական ձեռնարկությունը, որը ներգրավված էր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։
Հարվածներ են հասցվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում և Ժիտոմիրում գտնվող` 330 կՎ հզորությամբ երկու էլեկտրաենթակայանների, որոնք, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։
Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ, Պերշոտրավենսկ և Բոգդանովկա բնակավայրերում խոցվել են չորս երկաթուղային լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։
Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է բեռնատար նավ, որն Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։