https://arm.sputniknews.ru/20261127/pashinjani-mvoskvovjan-ajcy-khstakecni-taratsashrjanum-rd-nerkajutjan-herankary-krilvov--109820427.html
Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով
Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T12:35+0400
2026-11-27T12:35+0400
2026-11-27T12:36+0400
հայաստան
հարավային կովկաս
ռուսաստան
արևմուտք
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109820701_0:20:1250:723_1920x0_80_0_0_325df13084d80149c69a02e66f8e309f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։Կռիլովի կարծիքով՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայության հեռանկարների մասին հնարավոր կլինի դատել Մոսկվա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի արդյունքներով։ Բանակցությունների արդյունքներից մեծապես կախված կլինեն Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի հետագա զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքականությունը հարավկովկասյան ուղղությամբ։Փորձագետի կարծիքով` Հարավային Կովկասը բեկումնային փուլում է, որի հետևանքներն ակնհայտ կդառնան արդեն մոտ ապագայում։«Մենք դրամատիկ իրադարձությունների ականատես ենք դառնում, և Հարավային Կովկասն այժմ երկատման կետում է»,- եզրափակեց Կռիլովը։Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ–ԵՄ հարցով հանրաքվեն փոխարինել Սահմանադրության հանրաքվեով. Զելտին
հարավային կովկաս
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109820701_0:0:1250:938_1920x0_80_0_0_02889417e5e7fac721ceadeb812b7fca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն
հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն
Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով
12:35 27.11.2026 (Թարմացված է: 12:36 27.11.2026) Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։
«Թե արդյոք այդ ազդեցությունը կշարունակի նվազել և կհասցվի զրոյի, եթե Հայաստանի ղեկավարությունը երկրի տարածքից ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջ դնի (իսկ նման կոչեր բազմաթիվ են), ցույց կտա մոտ ապագան»,- նշեց փորձագետը։
Կռիլովի կարծիքով՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայության հեռանկարների մասին հնարավոր կլինի դատել Մոսկվա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի արդյունքներով։ Բանակցությունների արդյունքներից մեծապես կախված կլինեն Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի հետագա զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքականությունը հարավկովկասյան ուղղությամբ։
Փորձագետի կարծիքով` Հարավային Կովկասը բեկումնային փուլում է, որի հետևանքներն ակնհայտ կդառնան արդեն մոտ ապագայում։
«Մենք դրամատիկ իրադարձությունների ականատես ենք դառնում, և Հարավային Կովկասն այժմ երկատման կետում է»,- եզրափակեց Կռիլովը։
Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։