https://arm.sputniknews.ru/20261127/kvotajqi-marzum-vostikani-dzerqeric-brnel-en-ev-500-metr-qarsh-tvel-avtvomeqenajvov-109815742.html
Կոտայքի մարզում ոստիկանի ձեռքերից բռնել են և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով
Կոտայքի մարզում ոստիկանի ձեռքերից բռնել են և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով
Sputnik Արմենիա
Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T11:01+0400
2026-11-27T11:01+0400
2026-11-27T11:02+0400
հայաստան
ոստիկան
կոտայքի մարզ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_0:52:1600:953_1920x0_80_0_0_c6d6ab55d7ddd57aa115f4acad50f82a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդիկ բռնել են համայնքային ոստիկանի ձեռքերից և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով թմրամիջոցներ են տեղադրում։Համայնքային ոստիկանները գործողություն են իրականացրել, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Ոստիկաններն ավտոմեքենայով փակել են ճանապարհը, ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Մերսեդեսի» վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած` Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի ավտոմեքենային։Կայքի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով ոստիկանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
կոտայքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ae848105ee3a9983befe911978802c80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոստիկան, կոտայքի մարզ
հայաստան, ոստիկան, կոտայքի մարզ
Կոտայքի մարզում ոստիկանի ձեռքերից բռնել են և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով
11:01 27.11.2026 (Թարմացված է: 11:02 27.11.2026) Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդիկ բռնել են համայնքային ոստիկանի ձեռքերից և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը:
Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով թմրամիջոցներ են տեղադրում։
Համայնքային ոստիկանները գործողություն են իրականացրել, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Ոստիկաններն ավտոմեքենայով փակել են ճանապարհը, ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Մերսեդեսի» վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած` Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի ավտոմեքենային։
Կայքի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով ոստիկանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։