Ի՞նչ խնդրի է բախվել իշխանությունը, և ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում ՌԴ. զրույց Մարուքյանի հետ
17:42 27.11.2026 (Թարմացված է: 18:12 27.11.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին, Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցերին և նոր Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին։ Նա կարծում է, որ հանրաքվեի անցկացումն իրատեսական չէ։
Հայաստանում տնտեսական ցուցանիշների էական դանդաղումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իշխանության համար։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա գնահատմամբ՝ վերջին ութ տարիներին իշխանության դեմ տեղի ունեցած ընդդիմադիր պայքարներն ու բողոքի ցույցերն ընթացել են տնտեսական բարձր ցուցանիշների պայմաններում, իսկ այժմ առաջին անգամ իշխանությունը բախվել է տնտեսական խնդիրների։

Մարուքյանը նաև անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ դա կապելով տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները մեղմելու անհրաժեշտության հետ։
«Ցուցանիշները դանդաղում են։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,- ասաց նա։
«Ցուցանիշները դանդաղում են։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,- ասաց նա։
Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել Եվրասիական դատարանի միջոցով, այն դեպքում, երբ արտահանման դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հայ արտադրողները։
Մարուքյանը շեշտեց` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն իր տնտեսական գինն ունի, որը վճարում են հայ արտադրողներն ու քաղաքացիները։

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով
«Հակառակ բևեռի հետ խաղալը, որ քո ներքաղաքական կշիռը բարձրացնես, գին ունի, այդ գինն այսօր վճարում է ժողովուրդը։ Այդ գինը վճարում է այն մարդը, այն տնտեսությունը, որ ինչ-որ բան է արտադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական արտադրանքի մրցունակության կարևոր գործոններից մեկը մատչելի գազն է։

Մարուքյանն անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի թեմային` նշելով, որ իշխանությունը դրա փոխարեն կարող է գնալ արտահերթ ընտրությունների։
Նա կարծում է, որ գործող խորհրդարանում հնարավոր չի լինի անցկացնել Սահմանադրության փոփոխության տեքստը և այն տանել հանրաքվեի։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում: