https://arm.sputniknews.ru/20261127/hajastanum-chinastani-despany-khvostacav-ruseren-svovvorel-109819077.html
Հայաստանում Չինաստանի դեսպանը խոստացավ ռուսերեն սովորել
Հայաստանում Չինաստանի դեսպանը խոստացավ ռուսերեն սովորել
Sputnik Արմենիա
Նա հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T11:55+0400
2026-11-27T11:55+0400
2026-11-27T11:56+0400
չինաստան
դեսպան
լի սինվեյ
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109813906_0:46:1114:673_1920x0_80_0_0_eb8c176660c704839efd6c91be491162.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը խոստացավ ռուսերեն սովորել և ռուս գործընկեր Սերգեյ Կոպիրկինին անվանեց իր եղբայրը։«Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանա ելույթ ունենալ ռուսերենով։ Այս դահլիճում երևի երկու հոգի չեն հասկանում ռուսերեն՝ ես և իմ գործընկերը։ Եվ որպեսզի ամրապնդենք մեր երկրների` Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը, խոստանում եմ, որ կսկսեմ ռուսերեն սովորել»,- հայտարարեց դեսպանը Երևանում ընթացող «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։Չինացի դիվանագետը նշեց, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, սակայն հենց Ռուսաստանի դեսպանին է համարում իր ամենամտերիմ և հավատարիմ ընկերը։Նա նաև հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109813906_78:0:1037:719_1920x0_80_0_0_6d439879894e67ce359f2c43da2ed059.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, դեսպան, լի սինվեյ, սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան
չինաստան, դեսպան, լի սինվեյ, սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան
Հայաստանում Չինաստանի դեսպանը խոստացավ ռուսերեն սովորել
11:55 27.11.2026 (Թարմացված է: 11:56 27.11.2026) Նա հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը խոստացավ ռուսերեն սովորել և ռուս գործընկեր Սերգեյ Կոպիրկինին անվանեց իր եղբայրը։
«Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանա ելույթ ունենալ ռուսերենով։ Այս դահլիճում երևի երկու հոգի չեն հասկանում ռուսերեն՝ ես և իմ գործընկերը։ Եվ որպեսզի ամրապնդենք մեր երկրների` Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը, խոստանում եմ, որ կսկսեմ ռուսերեն սովորել»,- հայտարարեց դեսպանը Երևանում ընթացող «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Չինացի դիվանագետը նշեց, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, սակայն հենց Ռուսաստանի դեսպանին է համարում իր ամենամտերիմ և հավատարիմ ընկերը։
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունը չի սահմանափակվում ռազմավարական գործընկերության երեք տասնամյակով կամ Խորհրդային Միության հետ ՉԺՀ-ի համագործակցության փորձով։ Երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խոր պատմական արմատներ ունեն։
Նա նաև հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։