https://arm.sputniknews.ru/20261127/batumum-erkrpaguneri-het-mijadepi-pattsharvov-vrastani-despany-kanchvel-e-turqiaji-agn--109844948.html
Բաթումում երկրպագուների հետ միջադեպի պատճառով Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Բաթումում երկրպագուների հետ միջադեպի պատճառով Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել է, որ Բաթումում իսրայելական «Հապոելի» հետ խաղից առաջ և ընթացքում անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել... 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T21:19+0400
2026-11-27T21:19+0400
2026-11-27T21:19+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ նախօրեին Բաթումում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրացական ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։Նախօրեին Բաթումում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հետ խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ դարձել է բախումների պատճառ։«Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում «Բեշիքթաշի» մասնակցությամբ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ խաղից առաջ և խաղի ընթացքում։ Ակումբը տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել է ՈւԵՖԱ-ին և Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։«Բեշիքթաշի» տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը քննարկել է ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ և հայտնել, որ ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Հանդիպման ընթացքում գրանցված անկարգությունների փաստով ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արտաքին գործերի նախարարություն (ագն)
Բաթումում երկրպագուների հետ միջադեպի պատճառով Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել է, որ Բաթումում իսրայելական «Հապոելի» հետ խաղից առաջ և ընթացքում անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ նախօրեին Բաթումում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրացական ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
Նախօրեին Բաթումում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հետ խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ դարձել է բախումների պատճառ։
«Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում «Բեշիքթաշի» մասնակցությամբ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ խաղից առաջ և խաղի ընթացքում։ Ակումբը տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել է ՈւԵՖԱ-ին և Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։
«Բեշիքթաշի» տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը քննարկել է ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ և հայտնել, որ ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Հանդիպման ընթացքում գրանցված անկարգությունների փաստով ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։