https://arm.sputniknews.ru/20261127/anvtangutjun-ev-tarancum-haravajin-kvovkasum-rd-i-ev-chinastani-shahery-tarber-en-109827323.html
Անվտանգություն և տարանցում. Հարավային Կովկասում ՌԴ-ի և Չինաստանի շահերը տարբեր են
Անվտանգություն և տարանցում. Հարավային Կովկասում ՌԴ-ի և Չինաստանի շահերը տարբեր են
Sputnik Արմենիա
Փորձագետի կարծիքով՝ չնայած Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին, տարածաշրջանում ռուսական և չինական նախագծերը չեն... 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T14:50+0400
2026-11-27T14:50+0400
2026-11-27T14:51+0400
հարավային կովկաս
չինաստան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109820701_0:129:1250:832_1920x0_80_0_0_5fbb267e2e29073f5a82f00671006712.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է առաջին հերթին ռազմավարական շահերի տեսանկյունից, մինչդեռ Չինաստանը շահագրգռված է առավելապես տարածաշրջանի տարանցիկ ներուժի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը խոցելի ուղղություն է մնում Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան ձգտում է նախևառաջ չեզոքացնել իր անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները։Կռիլովի գնահատմամբ՝ տարածաշրջանում հակամարտությունների պատճառները թաքնված են ոչ թե ժողովուրդների պատմական թշնամանքի, այլ ընդհանուր պետականության բազմակի փլուզումների և իշխանության ու տարածքների համար դրան հաջորդած պայքարի մեջ, որն ազգամիջյան բախումների ձև է ստացել։ Ընդ որում, ռազմական գործողությունների դադարեցումն ինքնին կայուն խաղաղության հաստատում չի երաշխավորում։ Կայունության պահպանումը մշտական ջանքեր է պահանջում նաև զինված հակամարտությունների ավարտից հետո։Փորձագետը նշել է, որ ռուսական դիվանագիտությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները։ Նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Չինաստանը, որը հարաբերություններ է կառուցում տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հեռավորություն պահպանելով տեղական հակամարտություններից։Կովկասից Չինաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով տարածաշրջանային անվտանգության հարցերը Պեկինի համար ավելի փոքր նշանակություն ունեն։ ՉԺՀ-ի հիմնական հետաքրքրությունը կապված է Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի հետ՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակի։Ընդ որում, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը հանդես են գալիս տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին և դեմ են տրանսպորտային ենթակառուցվածքները քաղաքական դիմակայության գործիքի վերածելուն։ Փորձագետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի զարգացումը պետք է հիմնված լինի փոխշահավետ պայմանավորվածությունների և ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ հարևան Իրանի ու Թուրքիայի ինքնիշխանությունը հարգելու վրա։Կռիլովն ուշադրություն է հրավիրել նաև հանրության միասնական ճակատագրի չինական հայեցակարգի վրա, որը ենթադրում է միջազգային հարաբերություններում առճակատման մտածելակերպից հրաժարում։Փորձագետի կարծիքով՝ չնայած Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին՝ Հարավային Կովկասում նրանց նախագծերը չեն մրցակցում, այլ լրացնում են միմյանց։ Այս համատեքստում նա նշել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների կապը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և Մեծ եվրասիական գործընկերության ռուսական հայեցակարգի հետ։Միևնույն ժամանակ Հարավային Կովկասը դառնում է ավելի ու ավելի մեծ թվով միջազգային խաղացողների շահերի հատման գոտի, ինչը բարդացնում է տարածաշրջանային կայունության ապահովումը։ Տարածաշրջանը սեփական աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ԱՄՆ-ի և Եվրամիության ձգտումը, Կռիլովի խոսքով, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Բացի այդ, աճում է Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի ներգրավվածությունը, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ու հակասություններն ունի մյուս խաղացողների հետ։Այս պայմաններում Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և միաժամանակ կայուն զարգացման հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի պետությունների առջև։Տարածաշրջանի ապագան, Կռիլովի կարծիքով, մեծապես կախված է նրա երկրների ղեկավարության՝ ուրիշի աշխարհաքաղաքական դիմակայությունների մեջ ներքաշվելուց խուսափելու, նոր հակամարտությունները կանխելու և առկա ներուժն արդիականացման և տնտեսական աճի համար օգտագործելու կարողությունից։Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։
հարավային կովկաս
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109820701_0:0:1250:938_1920x0_80_0_0_02889417e5e7fac721ceadeb812b7fca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կովկաս, չինաստան, ռուսաստան, հայաստան
հարավային կովկաս, չինաստան, ռուսաստան, հայաստան
Անվտանգություն և տարանցում. Հարավային Կովկասում ՌԴ-ի և Չինաստանի շահերը տարբեր են
14:50 27.11.2026 (Թարմացված է: 14:51 27.11.2026) Փորձագետի կարծիքով՝ չնայած Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին, տարածաշրջանում ռուսական և չինական նախագծերը չեն հակասում, այլ լրացնում են միմյանց և համապատասխանում են երկու երկրների շահերին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է առաջին հերթին ռազմավարական շահերի տեսանկյունից, մինչդեռ Չինաստանը շահագրգռված է առավելապես տարածաշրջանի տարանցիկ ներուժի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը խոցելի ուղղություն է մնում Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան ձգտում է նախևառաջ չեզոքացնել իր անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները։
«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում նոր ռազմական հակամարտությունների կանխման հարցում»,-ընդգծել է փորձագետը։
Կռիլովի գնահատմամբ՝ տարածաշրջանում հակամարտությունների պատճառները թաքնված են ոչ թե ժողովուրդների պատմական թշնամանքի, այլ ընդհանուր պետականության բազմակի փլուզումների և իշխանության ու տարածքների համար դրան հաջորդած պայքարի մեջ, որն ազգամիջյան բախումների ձև է ստացել։ Ընդ որում, ռազմական գործողությունների դադարեցումն ինքնին կայուն խաղաղության հաստատում չի երաշխավորում։ Կայունության պահպանումը մշտական ջանքեր է պահանջում նաև զինված հակամարտությունների ավարտից հետո։
Փորձագետը նշել է, որ ռուսական դիվանագիտությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները։ Նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Չինաստանը, որը հարաբերություններ է կառուցում տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հեռավորություն պահպանելով տեղական հակամարտություններից։
Կովկասից Չինաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով տարածաշրջանային անվտանգության հարցերը Պեկինի համար ավելի փոքր նշանակություն ունեն։ ՉԺՀ-ի հիմնական հետաքրքրությունը կապված է Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի հետ՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակի։
«Ուստի տարածաշրջանի պետությունների կշիռը չափվում է նախևառաջ նրանց տարածքով անցնող բեռնահոսքի ծավալով»,- ասել է Կռիլովը։
Ընդ որում, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը հանդես են գալիս տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին և դեմ են տրանսպորտային ենթակառուցվածքները քաղաքական դիմակայության գործիքի վերածելուն։ Փորձագետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի զարգացումը պետք է հիմնված լինի փոխշահավետ պայմանավորվածությունների և ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ հարևան Իրանի ու Թուրքիայի ինքնիշխանությունը հարգելու վրա։
Կռիլովն ուշադրություն է հրավիրել նաև հանրության միասնական ճակատագրի չինական հայեցակարգի վրա, որը ենթադրում է միջազգային հարաբերություններում առճակատման մտածելակերպից հրաժարում։
Փորձագետի կարծիքով՝ չնայած Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին՝ Հարավային Կովկասում նրանց նախագծերը չեն մրցակցում, այլ լրացնում են միմյանց։ Այս համատեքստում նա նշել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների կապը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և Մեծ եվրասիական գործընկերության ռուսական հայեցակարգի հետ։
Միևնույն ժամանակ Հարավային Կովկասը դառնում է ավելի ու ավելի մեծ թվով միջազգային խաղացողների շահերի հատման գոտի, ինչը բարդացնում է տարածաշրջանային կայունության ապահովումը։ Տարածաշրջանը սեփական աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ԱՄՆ-ի և Եվրամիության ձգտումը, Կռիլովի խոսքով, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Բացի այդ, աճում է Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի ներգրավվածությունը, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ու հակասություններն ունի մյուս խաղացողների հետ։
«Սա մեծացնում է իրավիճակի քաոսային դառնալու հավանականությունը՝ մերձավորարևելյան սցենարով»,-նախազգուշացրել է փորձագետը։
Այս պայմաններում Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և միաժամանակ կայուն զարգացման հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի պետությունների առջև։
Տարածաշրջանի ապագան, Կռիլովի կարծիքով, մեծապես կախված է նրա երկրների ղեկավարության՝ ուրիշի աշխարհաքաղաքական դիմակայությունների մեջ ներքաշվելուց խուսափելու, նոր հակամարտությունները կանխելու և առկա ներուժն արդիականացման և տնտեսական աճի համար օգտագործելու կարողությունից։
Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։