00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ–ԵՄ հարցով հանրաքվեն փոխարինել Սահմանադրության հանրաքվեով. Զելտին

Բաժանորդագրվել
Անդրեյ Զելտինը համոզված է՝ բացարձակապես անիրատեսական է ենթադրել, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը կարող է կտրուկ նվազել և հասնել գրեթե զրոյի։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հարավային Կովկասի երկրներն այնքան սերտորեն են կապված Ռուսաստանի հետ, որ այդ կապերը ոչ մի տեղ չեն կարող անհետանալ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Զելտինը։
Քաղաքագետը համոզված է՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարելիք այցի և այնտեղ կայանալիք միջոցառումներին մասնակցելու արդյունքներով մենք շատ տեղեկություններ կստանանք: Եթե խոսենք այսօրվա մասին, ապա փորձագետի համար ցուցիչ է իշխանությունների նախանշված նոր Սահմանադրության հանրաքվեն։ Նա առաջարկում է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ հանրաքվեն հավանաբար փոխարինել է ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվեին։
«Այնպիսի տպավորություն է, որ իշխող վերնախավը ԵՄ ուղեգծից անցել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու ուղեգծին։ Դա երևի Փաշինյանի համար այսօր ավելի կարևոր է։ Մանավանդ որ, ըստ իս, քիչ հավանական է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանից որևէ մեկը մտնի ԵՄ», - ասաց քաղաքագետ-արևելագետը։
Նա նշեց` երբ խոսում են, օրինակ, Չեռնոգորիայի կամ Ալբանիայի անդամակցության մասին, դա մի հարց է։ Ի վերջո, եվրոպական երկրներն ընդհանուր սահման ունեն ԵՄ-ի հետ և այլն։
«Բայց երբ խոսվում է այն երկրների մասին, որոնք գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռու՝ առանց որևէ ընդհանուր սահմանի, ապա այս ամբողջ պատմությունը փոքր-ինչ մտացածին է թվում և նման է ինչ-որ քաղաքական մտավարժանքի»,– հավելեց Զելտինը։
Ըստ նրա` այսօր ակնհայտ է, որ Փաշինյանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ավարտի գործընթացն ավելի կարևոր է, քան ԵՄ-ի հետ կապված պատմությունը։ Ու թեև, ըստ քաղաքագետի, 2025 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ ուրվագծվեց դեպի Եվրոպա Հայաստանի ընթացքը՝ գործնականում մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կորցրել է իր առաջնահերթությունը։
«Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա կարելի է, իհարկե, դժգոհ լինել մի գործընկերոջից, վստահել մյուս գործընկերոջը և այլն, բայց ենթադրել, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կարող է կտրուկ նվազել և հասնել գրեթե զրոյի, միանգամայն անիրատեսական է։ Քանի որ պատմականորեն Ռուսաստանն այս տարածաշրջանում վաղուց արդեն գործող, ընդ որում` արդյունավետ դերակատար է։ Տարածաշրջանի երկրները և՛ ժողովրդագրական, և ընտանեկան, և պատմական, և մշակութային-կրոնական առումով այնքան են կապված Ռուսաստանի հետ, որ դա ուղղակի չի կարող անհետանալ», - ամփոփեց պատմաբանը։
Հիշեցնենք` նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։
Լրահոս
0