2010 թ–ին մահացած զինծառայողների ծնողները փորձեցին մտնել ՀՀ կառավարության շենք
12:59 26.11.2026 (Թարմացված է: 13:31 26.11.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողներն արդարություն են պահանջում։
2010 թ–ին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները փորձեցին մտնել ՀՀ կառավարության շենք։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են նրանք փորձում մտնել, բայց ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս։
Նրանք արդարություն են պահանջում` սպառնալով գնալ ծայրահեղ քայլերի։
Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները պահանջում են վերսկսել քննությունը, քանի որ վստահ են՝ իրենց երեխաներին սպանել են։
Զինծառայող Արթուր Ղազարյանը, պաշտոնական վարկածով, 2010 թվականին մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից։ Նրա հարազատները կարծում են, որ նրան սպանել են։
Ինչ վերաբերում է Վալերի Մուրադյանին, ապա մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։ Վալերիի մայրը վստահ է, որ նա ականատես է եղել ծառայակիցների կողմից դիզելային վառելիքի հափշտակությանը, ինչից հետո նրան խեղդամահ են արել և ինքնասպանություն բեմադրել։