https://arm.sputniknews.ru/20261125/trampy-tsaghrel-e-zelensku-pndumnery-109731903.html
Թրամփը ծաղրել է Զելենսկու պնդումները
Թրամփը ծաղրել է Զելենսկու պնդումները
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կոնկրետ ժամկետներով սահմանափակված չէ։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T10:07+0400
2026-11-25T10:07+0400
2026-11-25T10:07+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106569625_0:0:1501:844_1920x0_80_0_0_4b06abc587b8f7dbe90e0b8eeb494e82.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով է արձագանքել Ուկրինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումներին, թե ամերիկացի բանակցողները, իբր, ձգտում են մինչև հունվար խաղաղության համաձայնագիր կնքել Մոսկվայի և Կիևի միջև։Երեկ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ բանակցային թիմը, իբր, ձգտում է մինչև դեկտեմբեր-հունվար վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։Մեկնաբանելով կարգավորման հեռանկարները՝ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանել։«Խիստ ժամանակային սահմանափակում չունեմ։ Պարզապես ուզում եմ, որ սա ավարտվի», – ասել է Թրամփը։Մոսկվան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին` դրա սկզբնապատճառները վերացնելու և Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնելու պայմանով։Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը չի ցանկանում շարունակել զինված հակամարտությունը Ուկրաինայում, և եթե Կիևը ցանկանում է դադարեցնել այն, ապա նա ևս պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փոխզիջումները։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106569625_45:0:1378:1000_1920x0_80_0_0_34757878651dd446f30ed5bec41f0864.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն
Թրամփը ծաղրել է Զելենսկու պնդումները
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կոնկրետ ժամկետներով սահմանափակված չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով է արձագանքել Ուկրինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումներին, թե ամերիկացի բանակցողները, իբր, ձգտում են մինչև հունվար խաղաղության համաձայնագիր կնքել Մոսկվայի և Կիևի միջև։
Երեկ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ բանակցային թիմը, իբր, ձգտում է մինչև դեկտեմբեր-հունվար վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։
«Ո՞վ է դա ասել։ Նա (Զելենսկին - խմբ.) ուզում է, որ ես ի՞նչ անեմ», – «New York Post»-ը մեջբերում է Թրամփի խոսքերը, որը ծիծաղել և հայացքներ է փոխանակել սենյակում գտնվող ավագ օգնականի հետ` Զելենսկու հայտարարությունների մասին հարցից հետո։
Մեկնաբանելով կարգավորման հեռանկարները՝ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանել։
«Խիստ ժամանակային սահմանափակում չունեմ։ Պարզապես ուզում եմ, որ սա ավարտվի», – ասել է Թրամփը։
Մոսկվան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին` դրա սկզբնապատճառները վերացնելու և Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնելու պայմանով։
Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը չի ցանկանում շարունակել զինված հակամարտությունը Ուկրաինայում, և եթե Կիևը ցանկանում է դադարեցնել այն, ապա նա ևս պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փոխզիջումները։