00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանադրությունը փոխվում է նաև վարչապետի իշխանությունն ապահովելու համար. փոխնախարար

© SputnikՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2026
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աննա Կարապետյանը շեշտեց` Սահմանադրության նախագիծը դեռևս դրվելու է հանրային լայն քննարկման։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրությունը փոխվում է նաև վարչապետի իշխանությունն ապահովելու համար։ Այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս խնդիրը դրվել է հեղափոխությունից հետո։
Նոյեմբերի 23–ին հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը։
«2018 թվականից հետո դրվել է խնդիր՝ ունենալ նոր Սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության ուժերը, կարողանա ապահովել, որ վարչապետի իշխանությունը լինի փաստացի այն իշխանությունը, որը հեղափոխությունը պետք է կարողանար ապահովել»,- ասաց Կարապետյանը։
Միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս դրվելու է հանրային լայն քննարկման։
Հիշեցնենք, որ Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է ընդլայնել վարչապետի լիազորությունները զինված ուժերի կառավարման հարցում, փոխել վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նվազեցնել Հանրապետության նախագահի թեկնածուի տարիքային շեմը։ Վարչապետի լայն լիազորությունները, որոնք քննադատության էին արժանացել նախորդ սահմանադրական փոփոխություններից հետո, ըստ ներկայացված դրույթների, հիմնականում պահպանվում են։ Ավելին՝ առաջարկվում է ընդլայնել կառավարության ղեկավարի լիազորությունները զինված ուժերի կառավարման ոլորտում։
Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ։ Մինչդեռ նոր նախագծի 57-րդ հոդվածով վարչապետը, անկախ երկրում տիրող իրավիճակից, իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում կլինի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Փոխվում է նաև զինված ուժերի անհետաձգելի կիրառման կարգը։ Եթե գործող Սահմանադրությամբ վարչապետը նման որոշում կարող է կայացնել պաշտպանության նախարարի առաջարկությամբ, ապա նոր նախագծով այդ պահանջը հանվում է։
Լրահոս
0