https://arm.sputniknews.ru/20261125/rdn-amnin-ev-ukrainajin-e-pvokhancel-anvtangajin-tshartarapetutjan-ir-dirqvorvoshumy-rjabkvov-109757307.html
ՌԴ–ն ԱՄՆ–ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով
ՌԴ–ն ԱՄՆ–ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը դեռ պատկերացում չունի, թե երբ տեղի կունենա Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը: 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T21:09+0400
2026-11-25T21:09+0400
2026-11-25T21:09+0400
ռուսաստան
ամն
սերգեյ ռյաբկով
բանակցություններ
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1110/94/11109474_0:0:1517:853_1920x0_80_0_0_c8f2adce47503707943261f632446fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերին Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փոխանցել է հակամարտության ավարտից հետո անվտանգության ճարտարապետության հարցով հնարավոր լուծումների վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Ռյաբկովի խոսքով՝ այնտեղ չկա մի բան, որը կարող է ընկալվել որպես անսպասելի որևէ բան»։Ինչ վերաբերում է բանակցությունների նոր փուլին, ապա, ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի, այս պահին պատկերացում չկա, թե երբ այն կանցկացվի:«Մենք հիմա իսկապես պատկերացում չունենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ փուլը։ Բայց ես կասկած չունեմ, որ կանցկացվի», - նշել է Ռյաբկովը։Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայացան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Ռուսական խումբը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը հայտնեց` եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը հանդիպման առանցքային թեման էր: Նա նաև նշեց, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին:ՌԴ–ն Աբու Դաբիում անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին. ԱԳՆ
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1110/94/11109474_0:0:1517:1139_1920x0_80_0_0_4314e3c708a90eecc79a56c257f43bc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, սերգեյ ռյաբկով, բանակցություններ, ուկրաինա
ռուսաստան, ամն, սերգեյ ռյաբկով, բանակցություններ, ուկրաինա
ՌԴ–ն ԱՄՆ–ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը դեռ պատկերացում չունի, թե երբ տեղի կունենա Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերին Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փոխանցել է հակամարտության ավարտից հետո անվտանգության ճարտարապետության հարցով հնարավոր լուծումների վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նախորդ փուլի ընթացքում գործընկերները մեզանից ստացել են շատ մանրամասն պատկերացում այն մասին, թե ինչն է Ռուսաստանը համարում խնդիր, և ինչը կարող է դիտարկել որպես առաջ շարժվելու ուղի ու ապագա կարգավորման շրջանակ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան բանակցությունների հաջորդ փուլի համար պատրաստում է նոր առաջարկներ, որոնք կվերաբերեն հակամարտությունից հետո անվտանգության ճարտարապետությանը։
Ռյաբկովի խոսքով՝ այնտեղ չկա մի բան, որը կարող է ընկալվել որպես անսպասելի որևէ բան»։
Ինչ վերաբերում է բանակցությունների նոր փուլին, ապա, ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի, այս պահին պատկերացում չկա, թե երբ այն կանցկացվի:
«Մենք հիմա իսկապես պատկերացում չունենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ փուլը։ Բայց ես կասկած չունեմ, որ կանցկացվի», - նշել է Ռյաբկովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայացան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Ռուսական խումբը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը հայտնեց` եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը հանդիպման առանցքային թեման էր: Նա նաև նշեց, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին: