https://arm.sputniknews.ru/20261125/mip-y-patrast-e-standznel-nvor-liazvorutjunner-mijazgajin-chapanishneri-apahvovman-depqum-109735945.html
ՄԻՊ–ը պատրաստ է ստանձնել նոր լիազորություններ՝ միջազգային չափանիշների ապահովման դեպքում
ՄԻՊ–ը պատրաստ է ստանձնել նոր լիազորություններ՝ միջազգային չափանիշների ապահովման դեպքում
Sputnik Արմենիա
Նոր նախագծով` ՄԻՊ-ը կկարողանա դատարան դիմել խտրականության ենթարկված անձի անունից։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T11:58+0400
2026-11-25T11:58+0400
2026-11-25T12:04+0400
անահիտ մանասյան
հհ միպ
հայաստան
նախագիծ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/14/102413493_0:66:1280:786_1920x0_80_0_0_ef4261d1f6a94263cb58cdcd110d19b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ստանձնել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքով իր կառույցին տրվող նոր լիազորությունները, եթե ապահովվեն միջազգային չափանիշները։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ։Նշենք, որ հոկտեմբերի 15-ին կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել խտրականության հարցերով դեպարտամենտ՝ 7 նոր հաստիքով։ Դրա գործունեության համար պետական բյուջեից տարեկան կպահանջվի շուրջ 38,7 մլն դրամ։Կառավարության հաստատած նախագծով՝ պաշտպանը կկարողանա խտրականության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ դիմել դատարան, ինչպես նաև կողմերի գրավոր համաձայնությամբ հաշտարարություն իրականացնել բողոք ներկայացրած անձի և ենթադրյալ խտրականություն գործադրած կազմակերպության միջև։ՄԻՊ-ին կվերապահվեն նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկման, հրապարակային զեկույցների ներկայացման, հաշտության համաձայնությունների կատարմանը հետևելու և բողոքների քննարկման նպատակով նիստեր հրավիրելու լիազորություններ։Նախատեսվում է նաև ՄԻՊ-ին առընթեր խտրականության հարցերով խորհրդակցական մարմին ստեղծել։Յոթ նոր հաստիք՝ մինչև 707 հազար դրամ աշխատավարձովՄԻՊ աշխատակազմում նախատեսվող խտրականության հարցերով դեպարտամենտը կունենա երկու վարչություն՝ անհատական բողոքների քննության և իրավունքների խթանման։ Նախատեսվում են հետևյալ հաստիքներն ու պաշտոնային դրույքաչափերը.Տարեկան ֆինանսավորման հաշվարկում ներառվել են նաև պարգևատրման ֆոնդի ավելացման համար անհրաժեշտ միջոցները։ՄԻՊ-ը կարող է այցելել Բաքվի հայ գերիներին, սակայն կասկածում է այցի արդյունավետությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/14/102413493_72:0:1208:852_1920x0_80_0_0_8319b1d05211eda6d8e7e953142a009f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, հհ միպ, հայաստան, նախագիծ
անահիտ մանասյան, հհ միպ, հայաստան, նախագիծ
ՄԻՊ–ը պատրաստ է ստանձնել նոր լիազորություններ՝ միջազգային չափանիշների ապահովման դեպքում
11:58 25.11.2026 (Թարմացված է: 12:04 25.11.2026) Նոր նախագծով` ՄԻՊ-ը կկարողանա դատարան դիմել խտրականության ենթարկված անձի անունից։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ստանձնել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքով իր կառույցին տրվող նոր լիազորությունները, եթե ապահովվեն միջազգային չափանիշները։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել խտրականության հարցերով դեպարտամենտ՝ 7 նոր հաստիքով։ Դրա գործունեության համար պետական բյուջեից տարեկան կպահանջվի շուրջ 38,7 մլն դրամ։
«Ես ասել եմ, որ հաստատությունը կարող է ստանձնել այս գործառույթը բացառապես այն դեպքում, երբ միջազգային չափանիշներին համաձայն՝ հաստատությանը տրամադրվեն բավարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, շենքային պայմաններ, որ հնարավոր լինի գործառույթն իրականացնելու մինիմալ հնարավորություն ունենալ»,- ասաց Մանասյանը։
Կառավարության հաստատած նախագծով՝ պաշտպանը կկարողանա խտրականության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ դիմել դատարան, ինչպես նաև կողմերի գրավոր համաձայնությամբ հաշտարարություն իրականացնել բողոք ներկայացրած անձի և ենթադրյալ խտրականություն գործադրած կազմակերպության միջև։
ՄԻՊ-ին կվերապահվեն նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկման, հրապարակային զեկույցների ներկայացման, հաշտության համաձայնությունների կատարմանը հետևելու և բողոքների քննարկման նպատակով նիստեր հրավիրելու լիազորություններ։
Նախատեսվում է նաև ՄԻՊ-ին առընթեր խտրականության հարցերով խորհրդակցական մարմին ստեղծել։
Յոթ նոր հաստիք՝ մինչև 707 հազար դրամ աշխատավարձով
ՄԻՊ աշխատակազմում նախատեսվող խտրականության հարցերով դեպարտամենտը կունենա երկու վարչություն՝ անհատական բողոքների քննության և իրավունքների խթանման։ Նախատեսվում են հետևյալ հաստիքներն ու պաշտոնային դրույքաչափերը.
դեպարտամենտի ղեկավար՝ 707 200 դրամ,
վարչության երկու պետ՝ յուրաքանչյուրը 459 264 դրամ,
երկու գլխավոր մասնագետ՝ յուրաքանչյուրը 378 560 դրամ,
երկու ավագ մասնագետ՝ յուրաքանչյուրը 258 752 դրամ։
Տարեկան ֆինանսավորման հաշվարկում ներառվել են նաև պարգևատրման ֆոնդի ավելացման համար անհրաժեշտ միջոցները։