https://arm.sputniknews.ru/20261125/masisum-tghamardy-sparnacel-e-qarvozchutjun-irakanacnvogh-qaghaqacun-na-kalanavvorvel-e-109758465.html
Մասիսում տղամարդը սպառնացել է քարոզչություն իրականացնող քաղաքացուն. նա կալանավորվել է
Մասիսում տղամարդը սպառնացել է քարոզչություն իրականացնող քաղաքացուն. նա կալանավորվել է
Sputnik Արմենիա
Ոստիկանները պարզել են, որ 40–ամյա տղամարդը Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին հայհոյել է և սպառնալիքներ հնչեցրել։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T22:10+0400
2026-11-25T22:10+0400
2026-11-25T22:27+0400
հայաստան
մասիս
ընտրություններ
կալանք
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109757934_0:78:1500:922_1920x0_80_0_0_5b3c4c5741d1927335f5769d957c6629.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին նրա անչափահաս որդու ներկայությամբ հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։Տղամարդը հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109757934_84:0:1417:1000_1920x0_80_0_0_5640bfcc0bfa0abebd7066840597bf94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մասիս, ընտրություններ, կալանք, ձերբակալություն
հայաստան, մասիս, ընտրություններ, կալանք, ձերբակալություն
Մասիսում տղամարդը սպառնացել է քարոզչություն իրականացնող քաղաքացուն. նա կալանավորվել է
22:10 25.11.2026 (Թարմացված է: 22:27 25.11.2026) Ոստիկանները պարզել են, որ 40–ամյա տղամարդը Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին հայհոյել է և սպառնալիքներ հնչեցրել։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին նրա անչափահաս որդու ներկայությամբ հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։
Տղամարդը հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։
Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։