https://arm.sputniknews.ru/20261125/ishkhanutjuny-karvogh-e-ogtagvortsel-sahmanadrutjan-teman-eatmic-sheghelu-hamar-qvocharjan-109737874.html
Իշխանությունը կարող է օգտագործել Սահմանադրության թեման ԵԱՏՄ–ից շեղելու համար․ Քոչարյան
Իշխանությունը կարող է օգտագործել Սահմանադրության թեման ԵԱՏՄ–ից շեղելու համար․ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա: 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T13:30+0400
2026-11-25T13:30+0400
2026-11-25T13:30+0400
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049369_0:0:1600:901_1920x0_80_0_0_7eccac79f46a729830ccdd687f23741b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծը հենց այս փուլում շրջանառելու նպատակը կարող է լինել տնտեսական էական վտանգից ուշադրությունը շեղելը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին։«Երկրի առջև լուրջ խնդիրներ են ծառացած, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը։ Եթե կառույցից մեզ դուրս հանեն կամ սառեցնեն մեր անդամակցությունը, ինչի մասին հայտարարվել է շատ ուղիղ, շատ լուրջ խնդիրներ է ունենալու մեր երկիրը»,- նշեց Քոչարյանը։Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ այս փուլում ՔՊ-ին պետք է Սահմանադրության մասին ակտիվ խոսելն ու ընդդիմադիրներին պիտակավորելը, թե ուզում են Հայաստանը ծայրագավառ դարձնել և այլն։Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա ամիսներն առանձնահատուկ նշանակություն կունենան երկրի համար և կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049369_22:0:1445:1067_1920x0_80_0_0_b7790bc604e1b0464042c7255de442fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն
Իշխանությունը կարող է օգտագործել Սահմանադրության թեման ԵԱՏՄ–ից շեղելու համար․ Քոչարյան
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծը հենց այս փուլում շրջանառելու նպատակը կարող է լինել տնտեսական էական վտանգից ուշադրությունը շեղելը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին։
«Երկրի առջև լուրջ խնդիրներ են ծառացած, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը։ Եթե կառույցից մեզ դուրս հանեն կամ սառեցնեն մեր անդամակցությունը, ինչի մասին հայտարարվել է շատ ուղիղ, շատ լուրջ խնդիրներ է ունենալու մեր երկիրը»,- նշեց Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ այս փուլում ՔՊ-ին պետք է Սահմանադրության մասին ակտիվ խոսելն ու ընդդիմադիրներին պիտակավորելը, թե ուզում են Հայաստանը ծայրագավառ դարձնել և այլն։
Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա ամիսներն առանձնահատուկ նշանակություն կունենան երկրի համար և կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա: