00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու կաթնամթերքի շուկայի խնդիրները չեն վերանում. Բաբկեն Պիպոյանը թվարկում է պատճառները

© Sputnik / Andranik GhazaryanԲաբկեն Պիպոյան
Բաբկեն Պիպոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2026
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը կոշտ քննադատության է ենթարկում ՍԱՏՄ-ին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կաթնամթերքի շուկայի խնդիրները չեն վերանա այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է չափազանց դանդաղ և ոչ պրոֆեսիոնալ աշխատել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով տեսչական մարմնի վերջին հրապարակումներին և հանրային վերահսկողության արդյունքներին։
Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ի (ապրանքանիշը` «Աշտարակ կաթ») կաթնամթերքի 3 արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է անվտանգության և հիգիենայի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Խնդիր է եղել «Սարի կաթ «Կովիկ» պաստերացված կաթի, «Դասական» կաթնաշոռի և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկի» արտադրատեսակներում։ Պիպոյանը պնդում է, որ իր գլխավորած ՀԿ–ի ուսումնասիրություններից հետո է ՍԱՏՄ–ն սկսել գործել. նա հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողի ապրանքում և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ Վերցված նմուշներում ստուգվել էին աղիքային ցուպիկի, խմորասնկերի և բորբոսասնկերի առկայությունը, ինչպես նաև կաթնաթթվային բակտերիաների պակասը։ Բոլոր նմուշներում, բացի «Մարիլա» կաթնաշոռից, արձանագրվել է աղիքային ցուպիկի առկայություն։

Ուշացած արձագանք և հաղորդակցության բացակայություն

«Լավ է ուշ, քան երբեք» տրամաբանությունը դանդաղ, բայց աշխատում է։ ՍԱՏՄ-ն առնվազն պետք է ազնիվ գտնվեր և իր հաղորդագրության մեջ նշեր, որ «Աշտարակ կաթ» ընկերությունում իրականացված ստուգումները մեր ՀԿ–ի ուսումնասիրությունների շարունակությունն են»,– ասաց Պիպոյանը։
Նա ներկայացրեց իրադարձությունների ժամանակագրությունը՝ ընդգծելով արդեն իսկ կորսված ժամանակը։
«ՍԱՏՄ–ն դանդաղել է, քանի որ մեր նշած բազմաթիվ արտադրողներ առնվազն մի քանի անգամ հասցրել են իրենց արտադրանքը մի քանի անգամ ստուգման, փորձաքննության ուղարկել։ ՍԱՏՄ–ն պետք է գնար խնդիրների հետևից ու խոսեր այդ մասին ոչ 1 շաբաթ անց։ Վարչապետի բանավոր հանձնարարականից հետո միայն մենք նամակ ստացանք, որ պետական վերահսկողություն կիրականացվի։ Նրանք խնդրի հետևից գնացել են մեր ցույց տվածի հիման վրա։ ՍԱՏՄ-ն ցույց է տալիս, թե ինչպես չպետք է աշխատի պետական վերահսկողական կառույցը»,- նշեց Պիպոյանը։
Նրա խոսքով` 15 օր շարունակ լռություն պահպանելով՝ ՍԱՏՄ-ն անորոշության մեջ է թողել թե՛ սպառողներին, թե՛ տնտեսվարողներին։
«ՍԱՏՄ-ն բացառիկ կառույց է, որն իր գործելաոճով կարողանում է միաժամանակ վնասել թե՛ սպառողին, թե՛ բիզնեսին։ Եթե նույնիսկ ստուգումներ էին արել և որոշ արտադրողների մոտ խնդիր չէին հայտնաբերել, պետք է բարձրաձայնեին այդ մասին, որպեսզի մարդիկ հանգիստ լինեին, իսկ տնտեսությունը անիմաստ վնաս չկրեր»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով` այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բարեխիղճ կամ խնդիրն արդեն վերացրած արտադրողները շարունակում են ընկալվել որպես շեղում ունեցող, իսկ սպառողները չգիտեն՝ ինչ անեն։

Երկակի ստանդարտներ խախտումների գնահատման հարցում

Մասնագետը նաև անդրադարձավ ՍԱՏՄ մասնագետների հանրային խոսույթին. տեսչական մարմնի ներկայացուցիչը ՀԿ-ի հայտնաբերած աղիքային ցուպիկի վերաբերյալ խոսելիս ասել էր. «Աղիքային ցուպիկ ամեն տեղ էլ կա»։
«Երբ հանրային վերահսկողներն են հայտնաբերում, դա «ընդամենը ցուպիկ» է, իսկ երբ իրենք են ստուգում, դառնում է խիստ խախտում։ Ո՞ւր մնաց ընդամենը 10 օր առաջ հնչեցված ձեր գնահատականը։ Բացի այդ, մենք, ի տարբերություն ՍԱՏՄ-ի, հայտնաբերել և խոսել էինք նաև խմորասնկերի և բորբոսասնկերի մասին»,- ընդգծեց Պիպոյանը։

Տնտեսվարողների սեփական ստուգումները և հանրային վերահսկողությունը

Անդրադառնալով հարցին` արդյոք կան ընկերություններ, որոնք այս ընթացքում շտկել են իրենց սխալները` Պիպոյանը նշեց, որ տեսել է մի քանի տնտեսվարողի հրապարակած լաբորատոր փորձաքննության դրական պատասխանները՝ արված նույն միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաներում։ Նա դա դրական քայլ համարեց, սակայն շեշտեց, որ տնտեսվարողի կողմից տարված նմուշը չի կարող հանդիսանալ լիարժեք հիմք հանրային վերահսկողության համար, ուստի ընկերությունների անուններ չի հրապարակի։
Ըստ Պիպոյանի՝ խնդիրների կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է հանրային վերահսկողությունը դարձնել ամենուր և ամենժամյա։
«Յուրաքանչյուր սպառող և լրագրող հանրային վերահսկող է։ Երբ բիզնեսը տեսնում է, որ պետությունն արագ է արձագանքում կամայական սպառողի բարձրաձայնած խնդրին, դառնում է շատ ավելի զգոն ու պատասխանատու։ Բայց երբ բիզնեսը տեսնում է, որ պետական վերահսկողը մեծ աղմուկից մի ամիս հետո է տեղից շարժվում և չի խրախուսում հանրային վերահսկողությունը, համակարգ չի կառուցվի»,– ընդգծեց նա։

Անհրաժեշտ է կամք և պրոֆեսիոնալիզմ

Պիպոյանն անդրադարձավ նաև սուպերմարկետներում կաթնամթերքն ըստ դարակաշարերի չդասավորելու խնդրին։
«Դա էլ է վերահսկողության բացակայության հետևանք։ Մինչդեռ սննդի անվտանգությունը միայն կենացների «բուկետ» կամ ինքնագովազդի հայտարարություններ չեն։ Դա ամբողջական համակարգ է, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ կամք։ Այս տեմպերից ակնհայտ է, որ համակարգի կառավարման մեջ ղրանք չկան։ Երբ այս երկուսը միաժամանակ բացակայում են, արդյունքը լինում է այն, ինչ այսօր ունենք»,– ասաց փորձագետը։
Պիպոյանը եզրափակեց` մի համակարգ, որը չի կարողանում լուծել սննդի անվտանգության հարցը, չի կարող լուծել նաև որակի հարցը։
Լրահոս
0