00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:39
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չենք ուզում նվերներդ. պատգամավորը Սահմանադրության վերաբերյալ պատասխանել է Փաշինյանին

Բաժանորդագրվել
Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում շատերի դեմ կարող են կրկին քրեական գործեր հարուցել։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Սահմանադրության հանրաքվեի թեմայով Հայաստանի ընդդիմությունը կոմպրոմիսների չի գնալու ցանկացած ճնշման դեպքում: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվե անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար ընդդիմությանը բավական է համաձայնել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Եվ եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նա խոստացել է հրաժարական տալ։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզեր», որի արդյունքում, իր պնդմամբ, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը խորհրդարան չի անցնի։
«Ուզո՞ւմ ես ընտրություններ՝ հրաժարական տուր, տեսնենք՝ ինչ կլինի։ Դրանից հետո էլ մեր իրավունքն ա՝ կա՛մ մենք թեկնածու կառաջադրենք, կա՛մ չենք առաջադրի։ Եթե ինքը ուզում էընտրություններ, թող հրաժարական տա, վերջ։ Ի՞նչ է նշանակում՝ «ձեր համար պատմական շանս»։ Չենք ուզում մենք քո նվերները։ Դանայացիներից պարգևներ չենք ընդունում»,- նշել է Խաչատրյանը։
Ընդգծել է՝ առաջիկայում չի բացառում, որ շատերի դեմ կարող են կրկին քրեական գործեր հարուցել, կալանավայրերում պահվողների պահման պայմաններն էլ ավելի վատանան։
Շեշտել է՝ չեն համաձայնելու առաջարկի հետ, այդ պատճառով էլ նման սցենարներ են լինում:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` դրա նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Լրահոս
0