https://arm.sputniknews.ru/20261125/azgajin-hervosi-kjanqy-aranc-gegharvestakan-hvorinvatsqi-ekran-bardzracav-mvonte-filmy-109760537.html
Ազգային հերոսի կյանքը՝ առանց գեղարվեստական հորինվածքի. էկրան բարձրացավ «Մոնթե» ֆիլմը
Ազգային հերոսի կյանքը՝ առանց գեղարվեստական հորինվածքի. էկրան բարձրացավ «Մոնթե» ֆիլմը
Sputnik Արմենիա
Նախագծի պրոդյուսերն ընդգծեց, որ ստեղծագործական թիմի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել ֆիլմը կյանքի կոչելու համար։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T23:15+0400
2026-11-25T23:15+0400
2026-11-25T23:16+0400
հայաստան
երևան
մոնթե մելքոնյան
ֆիլմ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109760337_0:175:720:580_1920x0_80_0_0_fa9bcd4af9c87d49b86dd20afd8752f8.jpg
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքի և անցած ուղու մասին պատմող, իրական փաստերի վրա հիմնված «Մոնթե» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Այսօր կայացավ «Genetic Production»-ի նախաձեռնությամբ նկարահանված կինոնկարի պրեմիերան:Ֆիլմի պրեմիերային ներկա էին հասարակական-քաղաքական հայտնի գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ և շոու բիզնեսի աստղեր։Նախագծի պրոդյուսեր Նոնո Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ստեղծագործական թիմի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել ֆիլմը կյանքի կոչելու համար։ Պրոդյուսերը խոստովանեց, որ երբ առաջին անգամ հայտարարեց Մելքոնյանի մասին երկրորդ ֆիլմը նկարահանելու մտադրության մասին, ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը։Գլխավոր հերոսին՝ Մոնթեին, մարմնավորել է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մոնթեի կնոջ՝ Սեդայի կերպարը կերտել է Հռիփսիմե Նահապետյանը։Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանը նշեց, որ իրենց համար շատ պարտավորեցնող է նման պատասխանատու աշխատանքը հանրության դատին հանձնելը։«Թեպետ այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե բոլորն են հավանելու. որևէ գործ հնարավոր չէ, որ բոլորին դուր գա։ Ամեն դեպքում ինձ շատ հաճելի կլինի, եթե ֆիլմը հավանեք»,– ասաց ռեժիսորը:Հիշեցնենք` Մոնթեն այսօր կդառնար 69 տարեկան։ Եռաբլուրի սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն առավոտյան հիշատակի կարգ մատուցեց Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Մոնթե» ֆիլմի պրեմյերան «Մոսկվա» կինոթատրոնում
Sputnik Արմենիա
«Մոնթե» ֆիլմի պրեմյերան «Մոսկվա» կինոթատրոնում
2026-11-25T23:15+0400
true
PT2M52S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109760337_0:138:720:678_1920x0_80_0_0_ffebe52945edb22a81fc739a942ea0b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, մոնթե մելքոնյան, ֆիլմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, մոնթե մելքոնյան, ֆիլմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ազգային հերոսի կյանքը՝ առանց գեղարվեստական հորինվածքի. էկրան բարձրացավ «Մոնթե» ֆիլմը
23:15 25.11.2026 (Թարմացված է: 23:16 25.11.2026) Նախագծի պրոդյուսերն ընդգծեց, որ ստեղծագործական թիմի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել ֆիլմը կյանքի կոչելու համար։
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքի և անցած ուղու մասին պատմող, իրական փաստերի վրա հիմնված «Մոնթե» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Այսօր կայացավ «Genetic Production»-ի նախաձեռնությամբ նկարահանված կինոնկարի պրեմիերան:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին հասարակական-քաղաքական հայտնի գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ և շոու բիզնեսի աստղեր։
Նախագծի պրոդյուսեր Նոնո Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ստեղծագործական թիմի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել ֆիլմը կյանքի կոչելու համար։ Պրոդյուսերը խոստովանեց, որ երբ առաջին անգամ հայտարարեց Մելքոնյանի մասին երկրորդ ֆիլմը նկարահանելու մտադրության մասին, ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը։
«Շատ խառը էմոցիաներ են, շատ դժվար էր նկարահանել այս ֆիլմը։ Հիմա չեմ հավատում, որ կայացավ այս գեղեցիկ օրը, և ֆիլմն արդեն պետք է թռչի իր ճանապարհով։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ամենակարևոր մարդուն, առանց որի մենք չէինք ունենա այս պատմությունը՝ տիկին Սեդային»,– ասաց նա։
Գլխավոր հերոսին՝ Մոնթեին, մարմնավորել է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մոնթեի կնոջ՝ Սեդայի կերպարը կերտել է Հռիփսիմե Նահապետյանը։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանը նշեց, որ իրենց համար շատ պարտավորեցնող է նման պատասխանատու աշխատանքը հանրության դատին հանձնելը։
«Թեպետ այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե բոլորն են հավանելու. որևէ գործ հնարավոր չէ, որ բոլորին դուր գա։ Ամեն դեպքում ինձ շատ հաճելի կլինի, եթե ֆիլմը հավանեք»,– ասաց ռեժիսորը:
Հիշեցնենք` Մոնթեն այսօր կդառնար 69 տարեկան։ Եռաբլուրի սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն առավոտյան
հիշատակի կարգ մատուցեց Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ։