https://arm.sputniknews.ru/20261125/amanvorja-nver-qaghaqacinerin-ynddimadir-avaganin-ahazangum-e-qaghaqapetarany-herqum-109736511.html
Ամանորյա նվեր քաղաքացիների՞ն. ընդդիմադիր ավագանին ահազանգում է, քաղաքապետարանը` հերքում
Ամանորյա նվեր քաղաքացիների՞ն. ընդդիմադիր ավագանին ահազանգում է, քաղաքապետարանը` հերքում
Sputnik Արմենիա
Ավինյանի խոսնակը, անդրադառնալով երթևեկության սահմանափակումների վերաբերյալ բողոքներին, ընդգծել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները հանրային... 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T12:33+0400
2026-11-25T12:33+0400
2026-11-25T12:42+0400
երևան
երևանի քաղաքապետարան
ավտոմեքենա
խցանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1e/76429242_0:294:1600:1194_1920x0_80_0_0_e8d842e219fc719ecfa824fa54e02c53.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունը ցանկանում է արգելել 2010 թ.–ից ցածր մեքենաների մուտքը Երևան։ Այս մասին ահազանգում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը` մանրամասներ հայտնելով քաղաքապետարանի ներքին քննարկումներից։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն էլ պատասխանել է Ստեփանյանին։ Նա սուտ է որակել այս լուրը և նշել, որ նման որոշում Երևանի քաղաքապետարանը չի կայացրել, այնինչ Ստեփանյանը հստակ որոշման մասին չի նշել։Այնուամենայնիվ, Ազարյանը նշել է` առաջիկա շաբաթների ընթացքում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Կայանիր և երթևեկիր» (Park & Ride) ձևաչափով կայանատեղիների ստեղծումը քաղաքի մուտքերի մոտ, որպեսզի մարզերից եկող վարորդները կարողանան կամավոր կերպով թողնել մեքենաները ծայրամասերում և կենտրոն հասնել հանրային տրանսպորտով։Նախագիծը դեռևս քննարկման փուլում է. կոնկրետ վայրերը, կայանատեղիների տարողունակությունը և սակագները դեռ հրապարակված չեն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1e/76429242_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b0d0d640940bc6afe1b410d6cc7f1447.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, ավտոմեքենա, խցանում
երևան, երևանի քաղաքապետարան, ավտոմեքենա, խցանում
Ամանորյա նվեր քաղաքացիների՞ն. ընդդիմադիր ավագանին ահազանգում է, քաղաքապետարանը` հերքում
12:33 25.11.2026 (Թարմացված է: 12:42 25.11.2026) Ավինյանի խոսնակը, անդրադառնալով երթևեկության սահմանափակումների վերաբերյալ բողոքներին, ընդգծել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները հանրային քննարկման են ներկայացվելու։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունը ցանկանում է արգելել 2010 թ.–ից ցածր մեքենաների մուտքը Երևան։ Այս մասին
ահազանգում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը` մանրամասներ հայտնելով քաղաքապետարանի ներքին քննարկումներից։
«Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։ Ովքեր չունեն Euro 4-ին համապատասխանող մեքենաներ, նրանք ևս քաղաքի փողոցներից չեն կարող օգտվել: «Բարձր դասի» մեքենա վարողներ, դուք ևս անմասն չեք մնա սյուրպրիզներից… Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում։ Չեք ասել, բայց անելու են»,–գրել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն էլ
պատասխանել է Ստեփանյանին։ Նա սուտ է որակել այս լուրը և նշել, որ նման որոշում Երևանի քաղաքապետարանը չի կայացրել, այնինչ Ստեփանյանը հստակ որոշման մասին չի նշել։
Այնուամենայնիվ, Ազարյանը նշել է` առաջիկա շաբաթների ընթացքում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Կայանիր և երթևեկիր» (Park & Ride) ձևաչափով կայանատեղիների ստեղծումը քաղաքի մուտքերի մոտ, որպեսզի մարզերից եկող վարորդները կարողանան կամավոր կերպով թողնել մեքենաները ծայրամասերում և կենտրոն հասնել հանրային տրանսպորտով։
Նախագիծը դեռևս քննարկման փուլում է. կոնկրետ վայրերը, կայանատեղիների տարողունակությունը և սակագները դեռ հրապարակված չեն։