https://arm.sputniknews.ru/20261124/sqrinvov-ein-uzum-mikvojany-qkhum-sahmanadrutjan-teqsty-qvocharjanin-chtalu-masin-109723051.html
Սքրինով էին ուզում. Միկոյանը` ՔԿՀ–ում Սահմանադրության տեքստը Քոչարյանին չտալու մասին
Սքրինով էին ուզում. Միկոյանը` ՔԿՀ–ում Սահմանադրության տեքստը Քոչարյանին չտալու մասին
Sputnik Արմենիա
Հանձնուքի միջոցով են փորձել Քոչարյանին փոխանցել նոր նախագծի տեքստը։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T19:32+0400
2026-11-24T19:32+0400
2026-11-24T19:48+0400
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1f/106281833_0:76:1280:796_1920x0_80_0_0_02e30a6273e4327a7fa396acb7518b48.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նոր Սահմանադրության նախագծի տեքստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար ուղղակի ներբեռնված թղթի փոխարեն print-screen են ուզել։ Այս մասին «Մարտի 1-ի» գործով նիստից հետո այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` ներկայացնելով, թե ինչու են ՔԿՀ–ում արգելել Սահմանադրության նոր նախագիծը Քոչարյանին փոխանցելը։Նշենք, որ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց` այդ նախագիծն իրեն ուղարկել են, բայց ՔԿՀ–ն չի տվել, ասել են` արգելված է։«Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո, այդ կայքից առաջին էջը սքրին արեցինք, մնացածն էլ ներբեռնեցինք word տարբերակով ու այդ 68 էջը հանձնուքով ուղարկել ենք։ Նույնիսկ ամեն էջի վերևի հատվածում այդ էջերի լինքերն էլ էին տեղադրված։ ՔԿՀ–ում ասել են` պետք է քննարկենք, ներս թողնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Նայել են, քննարկել են, գցել–բռնել են, աղոթել են, զանգել են, ասել են` էս ֆորմատով չի լինի։ Ասել են` ամեն էջը print-screen արեք, նկարի տեսքով բերեք, տենց կթողնենք»,– ասաց Միկոյանը։Ընդգծեց` չգիտի տարբերությունն ինչումն է կայանում, բայց իր կարծիքով` գուցե ՔԿՀ–ում ինչ–որ աննորմալ նորմեր ունեն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ բանտապետն իր քարտուղարուհուն կարող էր ասել, որ տպեն ու իրեն տան այդ նախագիծը։«Բանտապետին հիշեցնեմ, որ 500 տարի էլ ապրի, իր կյանքի ամենամեծ առավելությունը լինելու է այն, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի բանտապետն է եղել»,– ասաց Միկոյանը` հույս հայտնելով, որ վաղը թույլ կտան այդ նախագիծը տալ Ռոբերտ ՔոչարյանինՀիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծի տեքստը նոյեմբերի 23-ին է հրապարակվել ու ինչպես և ենթադրվում էր` Անկախության հռչակագրին հղումը հանված է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1f/106281833_29:0:1166:853_1920x0_80_0_0_6b513b8d2e6d5fac08a883ebc8bc6a27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն
Սքրինով էին ուզում. Միկոյանը` ՔԿՀ–ում Սահմանադրության տեքստը Քոչարյանին չտալու մասին
19:32 24.11.2026 (Թարմացված է: 19:48 24.11.2026) Հանձնուքի միջոցով են փորձել Քոչարյանին փոխանցել նոր նախագծի տեքստը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նոր Սահմանադրության նախագծի տեքստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար ուղղակի ներբեռնված թղթի փոխարեն print-screen են ուզել։ Այս մասին «Մարտի 1-ի» գործով նիստից հետո այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` ներկայացնելով, թե ինչու են ՔԿՀ–ում արգելել Սահմանադրության նոր նախագիծը Քոչարյանին փոխանցելը։
Նշենք, որ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց` այդ նախագիծն իրեն ուղարկել են, բայց ՔԿՀ–ն չի տվել, ասել են` արգելված է։
«Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո, այդ կայքից առաջին էջը սքրին արեցինք, մնացածն էլ ներբեռնեցինք word տարբերակով ու այդ 68 էջը հանձնուքով ուղարկել ենք։ Նույնիսկ ամեն էջի վերևի հատվածում այդ էջերի լինքերն էլ էին տեղադրված։ ՔԿՀ–ում ասել են` պետք է քննարկենք, ներս թողնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Նայել են, քննարկել են, գցել–բռնել են, աղոթել են, զանգել են, ասել են` էս ֆորմատով չի լինի։ Ասել են` ամեն էջը print-screen արեք, նկարի տեսքով բերեք, տենց կթողնենք»,– ասաց Միկոյանը։
Ընդգծեց` չգիտի տարբերությունն ինչումն է կայանում, բայց իր կարծիքով` գուցե ՔԿՀ–ում ինչ–որ աննորմալ նորմեր ունեն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ բանտապետն իր քարտուղարուհուն կարող էր ասել, որ տպեն ու իրեն տան այդ նախագիծը։
«Բանտապետին հիշեցնեմ, որ 500 տարի էլ ապրի, իր կյանքի ամենամեծ առավելությունը լինելու է այն, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի բանտապետն է եղել»,– ասաց Միկոյանը` հույս հայտնելով, որ վաղը թույլ կտան այդ նախագիծը տալ Ռոբերտ Քոչարյանին
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծի տեքստը նոյեմբերի 23-ին է հրապարակվել ու ինչպես և ենթադրվում էր` Անկախության հռչակագրին հղումը հանված է։