https://arm.sputniknews.ru/20261124/sahmanadrutjan-nakhagtsum-kusakcutjunneri-gvortsuneutjan-argelqi-nvor-drujt-ka-nakharar-109693744.html
Որպեսզի որևէ իշխանություն հետքայլ չանի. Գալյանը՝ կուսակցությունների արգելքի դրույթի մասին
Որպեսզի որևէ իշխանություն հետքայլ չանի. Գալյանը՝ կուսակցությունների արգելքի դրույթի մասին
Sputnik Արմենիա
Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել ՍԴ որոշմամբ, եթե քարոզում է անկախությունից հրաժարում։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T10:37+0400
2026-11-24T10:37+0400
2026-11-24T11:25+0400
հայաստան
սրբուհի գալյան
կուսակցություն
արգելք
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109692599_0:0:1401:788_1920x0_80_0_0_8189bd29550a81825f8c03f051c47a3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության նախագծում նոր դրույթ կա, որը թույլ կտա սահմանակել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք անկախությունից հրաժարվելու քարոզչություն են իրականացնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նշենք, որ նոր Սահմանադրության նախագծի 24-րդ հոդված-ի 12-րդ կետում նշվում է, որ օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Մասնավորապես կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, կամ դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն, կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից:Հավելենք, որ նոր Սահմանադրության նախագծով նաև սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը Հայաստանի սահմաններից դուրս բնակվելու դեպքում։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում։Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109692599_68:0:1119:788_1920x0_80_0_0_86b0474a7bb7414c5345c4c44cd0edd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սրբուհի գալյան, կուսակցություն, արգելք, սահմանադրություն, видео
հայաստան, սրբուհի գալյան, կուսակցություն, արգելք, սահմանադրություն, видео
Որպեսզի որևէ իշխանություն հետքայլ չանի. Գալյանը՝ կուսակցությունների արգելքի դրույթի մասին
10:37 24.11.2026 (Թարմացված է: 11:25 24.11.2026) Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել ՍԴ որոշմամբ, եթե քարոզում է անկախությունից հրաժարում։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության նախագծում նոր դրույթ կա, որը թույլ կտա սահմանակել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք անկախությունից հրաժարվելու քարոզչություն են իրականացնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այսօր գործող օրենսդրությամբ դա կա, բայց մենք որոշել ենք դա բերել սահմանադրական մակարդակ, որպեսզի հետո որևէ իշխանություն իր որոշմամբ հետքայլ չանի այս սկզբունքից։ Եվ նախատեսել ենք կուսակցության գործունեության արգելման նոր հիմք, որը օտարերկրյա ֆինանսավորումն է, և նաև անկախությունից հրաժարվելու քարոզ իրականացնելն է»,- ասել է Գալյանը։
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագծի 24-րդ հոդված-ի 12-րդ կետում նշվում է, որ օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Մասնավորապես կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, կամ դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն, կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից:
Հավելենք, որ նոր Սահմանադրության նախագծով նաև սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը Հայաստանի սահմաններից դուրս բնակվելու դեպքում։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։