00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փողերը հետ են պահանջում. ապահովագրության համակարգը պատուհաս է դարձել բժիշկների համար

© Sputnik / AI generated imageԱԲ-ով գեներացված պատկեր
ԱԲ-ով գեներացված պատկեր - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2026
Բաժանորդագրվել
Բժիշկների խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունն աճել է, մինչդեռ որոշ ամբուլատոր ծառայությունների դիմաց մասնագետին հաշվեգրվում է սակագնի ընդամենը 10 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժհաստատությունները հայտնվել են խնդրահարույց վիճակում. պետական համակարգն ամիսներ շարունակ ընդունել է բժիշկների ներկայացրած ծառայությունների կոդերը, հաստատել և վճարել դրանց դիմաց, սակայն ավելի ուշ սկսել է հետ պահանջել նույն ծառայությունների համար փոխանցված գումարները՝ դրանք համարելով սխալ ձևակերպված։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ամբուլատոր համակարգում աշխատող բժիշկները, որոնք ցանկացան անանուն մնալ։
Բժիշկներից մեկի խոսքով՝ խնդիրն այն է, որ բուժաշխատողները ծառայությունները գրանցել են գործող համակարգում՝ օգտագործելով սահմանված կոդերը, և ամիսներ շարունակ որևէ անհամապատասխանության մասին չեն տեղեկացվել։
«Կոդերը վեց–յոթ ամիս ընդունել են, գումարը փոխանցել են, հետո արհեստական ինտելեկտը հանկարծ հասկացել է, որ սխալ է եղել»,– պատմեց բժիշկը։
Նրա ներկայացմամբ՝ բուժհաստատություններին գումարների վերադարձի պահանջները հիմնավորվում են նրանով, որ որոշ հիվանդների ուղեգրումները կամ ծառայությունների գրանցումները սխալ են եղել։ Խոսքը տարբեր ծառայությունների մասին է։
«Ասում են՝ սխալ եք ուղեգրել ՄՌՏ, սխալ եք ուղեգրել ԿՏ, սխալ եք ուղեգրել ստացիոնար բուժման։ Ասում են՝ մենք չենք հետ գանձում, արհեստական ինտելեկտն է անում»,– նշեց մեր զրուցակիցը։
Բժիշկների համար անհասկանալի է, թե ինչու են ամիսներ շարունակ ընդունված և ֆինանսավորված ծառայությունները հետագայում ճանաչվում սխալ, և ինչու հնարավոր անհամապատասխանությունները չեն բացահայտվել հենց ծառայությունների հաստատման փուլում։
«Բայց էդ արհեստական ինտելեկտը մարտ ամսին ինչի՞ չեն օգտագործել, ապրիլին։ Կոդերով ընդունել եք, չէ՞, բոլորը։ Հիմա էլ ասում եք՝ սխալ է»,– դժգոհեց մեկ այլ բժիշկ։
600 դրամ` բժշկին, իսկ հետ պահանջվող գումարը՝ 6000 դրամ
Բժշկիներից մեկի ներկայացրած հաշվարկը ցույց է տալիս նաև ծառայությունների ֆինանսավորման և բուժաշխատողների վարձատրության միջև տարբերությունը։
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում 6000 դրամ արժողությամբ ծառայության համար նախատեսված գումարի մի մասը մնում է բուժհաստատությանը, իսկ բժշկին հաշվեգրվում է ընդամենը 600 դրամ։
«6000-ից 3000-ը տվյալ բուժհիմնարկինն է, 3000-ն է քոնը, բայց 3000-ից 20 տոկոսն է բժշկինը՝ 600 դրամ։ Այնտեղ սքրինինգ ծրագրեր կան՝ 400 դրամ է, բայց 200 դրամ է հասնում բժշկին»,– մանրամասնեցին նրանք։
Բժշկին հաշվեգրված գումարը ներառվում է աշխատավարձում և ենթակա է համապատասխան հարկման, հետևաբար փաստացի ստացվող վարձատրությունն ավելի փոքր է։
Եթե բուժհաստատությունից հետ են պահանջում ամբողջ գումարը, ինչո՞ւ պետք է վճարի բժիշկը
Հետգանձման պահանջը վերաբերում է բուժհաստատությանը վճարված գումարին։ Եթե գործատուն այդ գումարը պահում է բժշկի աշխատավարձից, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է որոշվել պահման չափը, երբ ծառայության դիմաց վճարված գումարի միայն մի մասն է հաշվեգրվել բժշկին, և դրանից արդեն հարկ է պահվել։ Այսինքն` այդ գումարից բժշկին հաշվեգրվել է միայն մի մասը, սակայն մեր զրուցակիցներից մեկի փոխանցմամբ, նույն ծառայության դիմաց նրա աշխատավարձից պահում են ամբողջ 6 000 դրամը, և կա մասնագետ, որից հետգանձումը մինչև 1.5 մլն դրամի է հասնում։
Աշխատանքը շատացել է, բայց վարձատրությունը բոլորի համար համարժեք չէ
Բժիշկներից մեկի խոսքով՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է, սակայն վարձատրության մեխանիզմները հաշվի չեն առնում տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները։ Նա բացատրեց, որ որոշ մասնագետներ կարող են մեծ թվով ապահովագրված բուժառուներ ընդունել, մինչդեռ մյուսների մոտ այցելությունները սահմանափակված են բժշկական ցուցումներով։
Նա օրինակ բերեց ակնաբույժներին, որոնց ծառայությունների պահանջարկը բարձր է տարեցների շրջանում՝ կատարակտի, գլաուկոմայի, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների հետ կապված հետազոտությունների անհրաժեշտության պատճառով։
Մինչդեռ որոշ նեղ մասնագետների մոտ բուժառուին ուղեգրելու համար անհրաժեշտ է տուբերկուլյոզի հիմնավոր կասկած կամ համապատասխան ցուցում։ Հետևաբար նման մասնագետը չի կարող ապահովագրական համակարգում նույնքան այցելություններ գրանցել, որքան ավելի լայն պահանջարկ ունեցող ծառայություններ մատուցող բժիշկը։
«Բայց պիտի տարբերակեն մասնագիտությունները, բոլորին մի արշինով չչափեն։ Իսկ իրենք բոլորին դրել են, ասում են՝ բոլորդ նույն ձևով պիտի աշխատեք»,– ընդգծեց բժիշկը։
Նրա տեղեկություններով՝ որոշ խոշոր բուժհաստատությունների մասնագետներ նույնիսկ հրաժարվում են այս համակարգի շրջանակում պացիենտներ ընդունել՝ մատնանշելով ծառայության դիմաց նախատեսված ցածր վարձատրությունը։
«Որովհետև ասում են՝ մի հիվանդը 600 դրամ է, իմաստ չունի բուժելը։ Հրաժարվում են»,– ասաց նա։
Բուժառուներին շարունակում են սպասարկել, բայց ֆինանսավորման հաշվարկային բնակչությունը նվազում է
Բժիշկը մտահոգություն հայտնեց նաև առաջնային բուժօգնության ֆինանսավորման փոփոխությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված քաղաքացիների թվի ավելացմանը զուգահեռ նվազում է այն բնակչության հաշվարկային թիվը, որի հիման վրա պոլիկլինիկաները նախկինում ստանում էին մեկ շնչի հաշվով ֆինանսավորում։
Նշենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդլայնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, որով համակարգում նախատեսվում է ընդգրկել ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի, ինչպես նաև սահմանված պայմաններին համապատասխանող՝ էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։
Մեր զրուցակիցների խոսքով՝ տարբեր մասնագետների վարձատրության հաշվարկում կիրառվում են տարբեր գործակիցներ, իսկ հաշվարկային բնակչության կրճատումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ նրանց եկամուտների վրա։
Նրանցից մեկը մտավախություն հայտնեց, որ 2027 թվականին ապահովագրական համակարգի ընդգրկման ընդլայնման դեպքում այդ ցուցանիշն ավելի կնվազի։
«Օրինակ` եթե հիմա մենք, պայմանական ասած, ունենք 57 հազար բնակիչ, որն օգտվում է թերապևտի ծառայություններից, եթե բոլոր աշխատավարձ ստացողներին ընդգրկեն, այդ թիվը 57 հազարից էլ է իջնելու։ Եթե դառնա 30 հազար, պատկերացնո՞ւմ եք՝ 30 հազարը բաժանվի 7 թերապևտի միջև, քանի՞ բնակիչ է հասնում ամեն մեկին»,– ասաց բժիշկը։
Նրա գնահատմամբ՝ միայն մատուցված ծառայությունների և ուղեգրումների դիմաց վճարումներով հնարավոր չի լինի փոխհատուցել մեկ շնչի հաշվով ֆինանսավորման հնարավոր կրճատումը։
Բուժման անհրաժեշտությունը ոչ միշտ է տեղավորվում համակարգի սահմանափակումների մեջ
Sputnik Արմենիայի զրուցակիցներն անդրադարձան նաև որոշ ծառայությունների գրանցման քանակական սահմանափակումներին։
Նրանց խոսքով՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող պացիենտների դեպքում համակարգը որոշ ծառայություններ թույլ է տալիս գրանցել առավելագույնը չորս անգամ, մինչդեռ հիվանդի բուժման և վերահսկման անհրաժեշտությունը կարող է ավելի երկարատև լինել։
«Հիմա մենք տուբերկուլյոզով հիվանդներ ունենք բուժման մեջ, բայց մենք նրանց չորս անգամից ավել իրավունք չունենք գրելու»,– նշեցին մասնագետները։
Բժիշկների խոսքով` համակարգը պարզապես չի ընդունում հինգերորդ գրանցումը։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե արդեն վճարված գումարի հետգանձման, այլ ծառայության գրանցման սահմանափակման մասին է։
Առողջապահության նախարարությունից պարզաբանում դեռ չկա
Sputnik Արմենիան փորձեց այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, սակայն պատասխանատու գերատեսչությունը չարձագանքեց մեր հեռախոսազանգերին։ Խմբագրությունը նաև գրավոր հարցում է ուղարկել գերատեսչություն՝ պարզելու գումարների վերադարձի պահանջների հիմքերը, համակարգում կիրառվող ստուգման մեխանիզմները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման ազդեցությունը բուժհաստատությունների ֆինանսավորման և բժիշկների վարձատրության վրա։
Պատասխանը ստանալուն պես Sputnik Արմենիան կներկայացնի նաև նախարարության պարզաբանումներն ու դիրքորոշումը։
Լրահոս
0