https://arm.sputniknews.ru/20261124/pataskhann-ankhusapeli-e-putiny-navtaveramshakman-gvortsaranneri-vra-hardzakumneri-masin-109726293.html
«Պատասխանն անխուսափելի է». Պուտինը՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների մասին
«Պատասխանն անխուսափելի է». Պուտինը՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների մասին
Sputnik Արմենիա
Վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հանձնաժողովի նիստում ՌԴ նախագահը խոսել է նաև բենզինի գների կայունացման, ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու... 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T22:00+0400
2026-11-24T22:00+0400
2026-11-24T22:03+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
նավթ
վառելիք
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109724213_18:0:1280:710_1920x0_80_0_0_85d947ff903fffff22ee66d3c8d48999.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Կիևի շարունակական հարձակումներին Մոսկվայի պատասխան գործողություններն անխուսափելի են: Այս մասին նա հայտարարել է այսօր վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության և բնապահպանական անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում՝ նշելով, որ ուկրաինական իշխանություններն անտեսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ հունիսի սկզբին հակառակորդի կողմից սկսված և, ըստ հրապարակային հայտարարությունների, 40 օրվա կտրվածքով նախատեսված էսկալացիան չի կարող Ռուսաստանին կրիտիկական վնաս հասցնել:Պուտինը կոչ է արել շարունակել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանության ուժեղացմանն ուղղված համակարգային աշխատանքը և առաջարկել է քննարկել նավթավերամշակող ձեռնարկությունների և դրանց աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Զելենսկուն կոչ է արել գործարքի գնալ ՌԴ-ի հետՌԴ նախագահը նաև նշել է, որ նավթամթերքի ռուսական շուկայում իրավիճակը բարդ է մնում: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի սկզբին գրանցված ամենաբարձր նիշերից հետո բենզինի գները երկրի տարածաշրջանների մեծ մասում կայունացել են։ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ողջ տարածքում վառելիքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությանը օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունը: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ֆերմերային տնտեսությունների հուսալի մատակարարմանը, որոնց համար մեծ նշանակություն ունի սեզոնային գործոնը:Խոսելով համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դեպի Եվրոպա ռուսական էներգակիրների արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ են ունենում նախ և առաջ հենց եվրոպական երկրների համար:«Մեր նավթից ու գազից նրանք ավելի քիչ կունենան, իսկ խնդիրներն ավելի շատ կլինեն», - նշել է նա:Ղրիմի կամրջի հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի. ՊուտինՊուտինի խոսքով՝ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, ռուսական ընկերությունները պահպանում են առաջատար դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկաներում: Ռուսաստանը մտադիր է ընդլայնել էներգառեսուրսների իրացման շուկաները և զարգացնել համագործակցությունը կանխատեսելի և պատասխանատու գործընկերների հետ:Այս կապակցությամբ Պուտինը նշել է էներգառեսուրսների մատակարարման նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի ամրապնդումը, որի առանցքային հատվածը Հյուսիսային ծովային ուղին է:Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկի ֆոնին Ռուսաստանի առաջնորդը նաև կոչ է արել մեծացնել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքի հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրի արևելքում նավթավերամշակման և նավթաքիմիական նյութերի զարգացմանը:
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин: ответные действия с нашей стороны неизбежны
Sputnik Արմենիա
Путин: ответные действия с нашей стороны неизбежны
2026-11-24T22:00+0400
true
PT0M36S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109724213_175:0:1122:710_1920x0_80_0_0_e3b7292eb8c18198a826f369f9fbfcf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, նավթ, վառելիք, ռուսաստան, արևմուտք
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, նավթ, վառելիք, ռուսաստան, արևմուտք
«Պատասխանն անխուսափելի է». Պուտինը՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների մասին
22:00 24.11.2026 (Թարմացված է: 22:03 24.11.2026) Վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հանձնաժողովի նիստում ՌԴ նախագահը խոսել է նաև բենզինի գների կայունացման, ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու հետևանքների և նավթի ու գազի սպառման շուկաների ընդլայնման ծրագրերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Կիևի շարունակական հարձակումներին Մոսկվայի պատասխան գործողություններն անխուսափելի են: Այս մասին նա հայտարարել է այսօր վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության և բնապահպանական անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում՝ նշելով, որ ուկրաինական իշխանություններն անտեսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։
«Ամեն ինչ շարունակվում է, կարծես ոչինչ չի պատահել։ Այդ կապակցությամբ նշեմ, որ մեր կողմից պատասխան գործողություններն անխուսափելի են, այդ մասին բոլորը պետք է իմանան», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ հունիսի սկզբին հակառակորդի կողմից սկսված և, ըստ հրապարակային հայտարարությունների, 40 օրվա կտրվածքով նախատեսված էսկալացիան չի կարող Ռուսաստանին կրիտիկական վնաս հասցնել:
Պուտինը կոչ է արել շարունակել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանության ուժեղացմանն ուղղված համակարգային աշխատանքը և առաջարկել է քննարկել նավթավերամշակող ձեռնարկությունների և դրանց աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ նավթամթերքի ռուսական շուկայում իրավիճակը բարդ է մնում: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի սկզբին գրանցված ամենաբարձր նիշերից հետո բենզինի գները երկրի տարածաշրջանների մեծ մասում կայունացել են։
«Մենք պահպանել ենք վառելիքի ներքին շուկայի կայունությունը, ընդհանուր առմամբ կարգավորել ենք տնտեսության կայուն մատակարարումը և բավարարել քաղաքացիների ու բիզնեսի կարիքները», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ողջ տարածքում վառելիքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությանը օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունը: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ֆերմերային տնտեսությունների հուսալի մատակարարմանը, որոնց համար մեծ նշանակություն ունի սեզոնային գործոնը:
Խոսելով համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դեպի Եվրոպա ռուսական էներգակիրների արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ են ունենում նախ և առաջ հենց եվրոպական երկրների համար:
«Մեր նավթից ու գազից նրանք ավելի քիչ կունենան, իսկ խնդիրներն ավելի շատ կլինեն», - նշել է նա:
Պուտինի խոսքով՝ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, ռուսական ընկերությունները պահպանում են առաջատար դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկաներում: Ռուսաստանը մտադիր է ընդլայնել էներգառեսուրսների իրացման շուկաները և զարգացնել համագործակցությունը կանխատեսելի և պատասխանատու գործընկերների հետ:
Այս կապակցությամբ Պուտինը նշել է էներգառեսուրսների մատակարարման նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի ամրապնդումը, որի առանցքային հատվածը Հյուսիսային ծովային ուղին է:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկի ֆոնին Ռուսաստանի առաջնորդը նաև կոչ է արել մեծացնել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքի հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրի արևելքում նավթավերամշակման և նավթաքիմիական նյութերի զարգացմանը: