https://arm.sputniknews.ru/20261124/mi-qani-zhamva-yntacqum-hvormuzi-neghucum-3-lcanav-e-pajtel-irani-ihpk-109691102.html
Մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել. Իրանի ԻՀՊԿ
Մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել. Իրանի ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ–ն հայտնում է, որ նավերը խախտել են նեղուցում Թեհրանի սահմանած կանոնները։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T09:20+0400
2026-11-24T09:20+0400
2026-11-24T09:21+0400
հորմուզի նեղուց
լցանավ
պայթյուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ծովային ականների վրա։ Այս մասին հայտնում է «ParsToday»-ը` հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։Նշվում է, որ լցանավերից մեկը գտնվել է հարավային ափի մոտ, իսկ մյուս երկուսը հայտնաբերվել են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում։ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցը ապօրինի երթուղիներ փորձարկելու և ծովային իշխանությունների նախազգուշացումներն անտեսելու վայր չէ»։«Չթույլատրված երթուղիներով ցանկացած տեղաշարժ և նախազգուշացումների անտեսում դիտարկվում է որպես խախտում և համագործակցություն ագրեսորի ուժերի հետ։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն վճռական միջոցներ՝ հայտարարված կանոններին համապատասխան»,- նշված է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն
հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն
Մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել. Իրանի ԻՀՊԿ
09:20 24.11.2026 (Թարմացված է: 09:21 24.11.2026) ԻՀՊԿ–ն հայտնում է, որ նավերը խախտել են նեղուցում Թեհրանի սահմանած կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ծովային ականների վրա։ Այս մասին հայտնում է «ParsToday»-ը` հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
Նշվում է, որ լցանավերից մեկը գտնվել է հարավային ափի մոտ, իսկ մյուս երկուսը հայտնաբերվել են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում։
«Բոլոր երեք նավերը, չնայած ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացվող օդային հզոր քողարկմանն ու ուղեկցմանը, պայթել են ծովային ականների վրա։ Պայթյունների հետևանքով լցանավերում հրդեհներ են բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցը ապօրինի երթուղիներ փորձարկելու և ծովային իշխանությունների նախազգուշացումներն անտեսելու վայր չէ»։
«Չթույլատրված երթուղիներով ցանկացած տեղաշարժ և նախազգուշացումների անտեսում դիտարկվում է որպես խախտում և համագործակցություն ագրեսորի ուժերի հետ։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն վճռական միջոցներ՝ հայտարարված կանոններին համապատասխան»,- նշված է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։