00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կարտոֆիլի պես պետք է գաս ստեղ. Քոչարյանը դժգոհ է` չի կարողանում գործով նյութերին ծանոթանալ

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժհոգեց, որ մեկ այլ գործով «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում գտնվելու պատճառով չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին։ Այս մասին նա հայտարարեց «Մարտի 1-ի» վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ժամանակ։
Քոչարյանը դատավոր Սարգիս Պետրոսյանին ասաց, որ տվյալ գործը 80 հատորից հասել է 120 հատորի, ու ինքը դրանց չի կարողանում ծանոթանալ կալանքի տակ գտնվելու պատճառով։
«Կա՛մ պիտի կարտոֆիլի պես գաս, ստեղ նստես, կա՛մ գիրք բերես, կարդաս։ Չեմ կարող ծանոթանալ գործի նյութերին։ Ինձ համար ուղղակի կինո չեմ նայելու, քրեական գործն եմ նայելու։ Ո՛չ հա են ասում, ո՛չ չէ, երևի սպասում են, որ ինչ–որ մի տեղից պիտի ասեն»,– դատավորին դիմելով` ասաց Քոչարյանը։
Պետրոսյանը շեշտեց` տվյալ վարույթով չեն կարող հարցին լուծում տալ։ Միայն ընդգծեց` դատարանը կարող է թղթային տարբերակով կամ կրիչով տրամադրել նյութերը, բայց թե ինչ տարբերակով Քոչարյանին թույլ կտան ծանոթանալ դրանց` որոշում է վարույթն իրականացնող մարմինը։
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ ընդգծեց` թղթային տարբերակով շատ մեծ ծավալ է լինելու, ու Քոչարյանի խցում ֆիզիկապես հնարավոր չէ դա տեղավորել։
«Քննիչի տիրույթից դուրս է հարցը, իրեն դիմելու կարիք չկա, դատարանն էլ տեղեկացված է, ծանոթ է խնդրին։ ՔԿՀ–ում, եթե թղթային տարբերակով էլ փորձենք փոխանցել, սկսելու են դա էլ մտածել` ոնց պետք է անեն, երբ ու ինչ պայմաններով, ու էլի չեն փոխանցելու։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ ՄԻՊ–ի միջնորդությամբ առանց ինտերնետ հասանելիության ու տեսախցիկի տրամադրված պլանշետում հնարավոր լինի ներբեռնել նյութերը, որ Ռոբերտ Քոչարյանը ծանոթանա դրանց։ Խնդիրը ոչ թե հարմարությունն է, այլ հնարավորությունը»,–նշեց Օրբելյանը։
Երկրորդ նախագահն էլ շեշտեց` խցում ավելի քան 1 ամիս կա՛մ կանգնած է եղել, կա՛մ պառկած, քանի որ նստելու տեղ չի ունեցել։ Խնդիրը լուծվել է ՄԻՊ–ին դիմելուց հետո։
«Կամ ինձ պետք է двухкомнатный (նկատի ունի խուց-խմբ.) տան, էլի։ Մի հատվածում որ թղթերը տեղավորեն»,– կատակեց Քոչարյանը։
Գործով դատախազ Հայկ Հովհաննիսյանն էլ ընդգծեց` մյուս գործով ինքը չէ դատախազը, բայց կփորձի աշխատանքային քննարկում կազմակերպել։
Լրահոս
0