https://arm.sputniknews.ru/20261124/irany-harstacvats-urany-ktvoghni-ir-taratsqum-magate-i-verahskvoghutjan-nerqvo-109706929.html
Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո
Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո
Sputnik Արմենիա
Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր... 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T14:03+0400
2026-11-24T14:03+0400
2026-11-24T14:23+0400
իրանի իսլամական հանրապետություն
ուրան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_0:46:1601:946_1920x0_80_0_0_f6c1643250dbcdb2b999563413fa7f8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից, միջուկային նյութերը կմնան իշխանությունների տնօրինության տակև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։Ինչպես ընդգծել է դիվանագետը, ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրի ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքը, պատժամիջոցների ամբողջական, ստուգելի և անշրջելի վերացումը, ինչպես նաև երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես պատահեց 2018 թվականին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_139:0:1460:991_1920x0_80_0_0_3c9b43fae63d5cdd0b90cddc47a2014c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ուրան, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ուրան, ամն
Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո
14:03 24.11.2026 (Թարմացված է: 14:23 24.11.2026) Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից, միջուկային նյութերը կմնան իշխանությունների տնօրինության տակև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։
«Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ` իրանական ուրանը կմնա Իրանում՝ երկրի լիակատար ինքնիշխանության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,-ասել է Ֆերդոուսիփուրը։
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրի ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքը, պատժամիջոցների ամբողջական, ստուգելի և անշրջելի վերացումը, ինչպես նաև երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես պատահեց 2018 թվականին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։