https://arm.sputniknews.ru/20261124/inchpes-stacvec-vor-arcakhcineri-andznagrum-adrbejan-grvec-bacatrum-e-ng-nakharary-109705067.html
Ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրում «Ադրբեջան» գրվեց. բացատրում է ՆԳ նախարարը
Ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրում «Ադրբեջան» գրվեց. բացատրում է ՆԳ նախարարը
Sputnik Արմենիա
Սարգսյանը պնդում է՝ անգամ եթե պետությունը գնար բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ցանկերում հնարավոր չէր լինելու արցախյան բնակավայրերը գտնել հայկական... 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T13:29+0400
2026-11-24T13:29+0400
2026-11-24T13:30+0400
հայաստան
անձնագիր
արցախ
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109698298_0:0:1087:611_1920x0_80_0_0_0c2ef9a8470a31b9f320554977bd3701.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրերում «ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» գրվեց։ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին պարզաբանել էր, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողության մարմիններից հին նմուշի անձնագրերում առկա գրառումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել, ինչի պատճառով նոր կենսաչափական համակարգում միասնական մոտեցում է սահմանվել։Նա հավելեց՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջնորդվում է միջազգային ստանդարտներով, և այս դեպքում կամարտահայտություն չի կարող լինել, այսինքն՝ չի կարող որևէ մեկն ասել, թե չի ցանկանում, որ «ծննդավայր» դաշտում այս կամ այն բանը գրվի։Սարգսյանի խոսքով՝ անգամ եթե պետությունը գնար բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ցանկերում հնարավոր չէր լինելու արցախյան բնակավայրերը գտնել հայկական տեղանուններով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109698298_48:0:1013:724_1920x0_80_0_0_3ce6df749dccf39f00f286404e0da7f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անձնագիր, արցախ, ադրբեջան
հայաստան, անձնագիր, արցախ, ադրբեջան
Ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրում «Ադրբեջան» գրվեց. բացատրում է ՆԳ նախարարը
13:29 24.11.2026 (Թարմացված է: 13:30 24.11.2026) Սարգսյանը պնդում է՝ անգամ եթե պետությունը գնար բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ցանկերում հնարավոր չէր լինելու արցախյան բնակավայրերը գտնել հայկական տեղանուններով։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրերում «ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» գրվեց։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին
պարզաբանել էր, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողության մարմիններից հին նմուշի անձնագրերում առկա գրառումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել, ինչի պատճառով նոր կենսաչափական համակարգում միասնական մոտեցում է սահմանվել։
«ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսվում է, և «ծննդավայր» դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր․ կարող ես պետություն նշել, կարող ես քաղաք կամ բնակավայր։ Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները և որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնությունների կամ միջազգային ստանդարտներում նշվածս չլինելու պատճառով կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- նշեց նախարարը։
Նա հավելեց՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջնորդվում է միջազգային ստանդարտներով, և այս դեպքում կամարտահայտություն չի կարող լինել, այսինքն՝ չի կարող որևէ մեկն ասել, թե չի ցանկանում, որ «ծննդավայր» դաշտում այս կամ այն բանը գրվի։
Սարգսյանի խոսքով՝ անգամ եթե պետությունը գնար բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ցանկերում հնարավոր չէր լինելու արցախյան բնակավայրերը գտնել հայկական տեղանուններով։