00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հանդիսատեսը պետք է կարոտն առնի». Հովսեփ Շամամյանի 100-ամյակը կնշվի մեծ համերգով

Բաժանորդագրվել
Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կտեսնի հատուկ վերականգնված բեմադրություններ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մեծ համերգով կնշվի հայ պարարվեստի երախտավոր, բալետմայստեր Հովսեփ Շամամյանի (1926-2004) ծննդյան 100-ամյակը։ Մեկ բեմում կհամախմբվեն տարբեր սերունդների և ուղղությունների պարային համույթներ՝ ներկայացնելով վարպետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։
Համերգի ռեժիսոր Ասատուր Քալաշյանն ու Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթի բալետմայստեր Հովսեփ Շամամյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում վստահեցրին՝ երեկոն ոչ միայն հարգանքի տուրք է մեծ վարպետին, այլև նրա ստեղծած ավանդույթների շարունակականության ապացույց։
Ասատուր Քալաշյանի խոսքով՝ Շամամյանի ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն բեմադրություններն են, այլև կադրային հարուստ դպրոցը։
«Հովսեփ Շամամյանը թողել է մասնագետների մի ամբողջ բանակ, որը կարողացել է պարարվեստը տանել առաջ։ Ազգային պարարվեստը մեր ինքնությունն է, մեր պատմությունը, պահպանման տարածք է. դու պետք է քո առաքելությունը համարես այն պահպանելն ու հաջորդ սերնդին փոխանցելը, որպեսզի մնա իր ձևով ու կոդով»,- նշեց ռեժիսորը։
Նա հավելեց, որ հոբելյանական նախագծի վրա աշխատել են շուրջ մեկ տարի՝ օպերային թատրոնի ակադեմիական չափանիշներին համապատասխան.
«Հանդիսատեսը պետք է կարոտն առնի Հովսեփ Շամամյանից, որովհետև սա առիթ է վերադառնալու անցյալ ու հիշելու մեր վարպետին»,– ասաց ռեժիսորը։
Վարպետի թոռը՝ Հովսեփ Շամամյանը, ընդգծեց պապի նորարարական դերը հայկական պարարվեստում։ Նա հիշեցրեց, որ հենց Հովսեփ Շամամյանն է Հայաստանում հիմք դրել ԽՍՀՄ ժողովուրդների պարերի ներկայացմանը, առաջինն է բեմադրել ստեպը, ինչպես նաև սկիզբ դրել պարահանդեսային ու սպորտային պարերի ուսուցմանը։
«1968 թվականին բեմադրված «Բարեկամություն» պարից ձևավորված համույթի անվանումը միավորեց սերունդներին ու ժողովուրդներին պարարվեստի միջոցով։ Այն շարունակում է մնալ այս հոբելյանական երեկոյի գլխավոր ուղերձներից մեկը»,- ասաց կրտսեր Հովսեփ Շամամյանը։
Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կտեսնի հատուկ վերականգնված բեմադրություններ։ Բեմում հանդես կգան Պարարվեստի պետական քոլեջի սաները, «Պարի պետական», «Բարեկամություն», «Բերդ», «Սարդարապատ» անսամբլները, ինչպես նաև Սպորտային պարերի ֆեդերացիայի ներկայացուցիչները։
Լրահոս
0