https://arm.sputniknews.ru/20261124/hajastann-u-ruminian-razmavarakan-gvortsynkerutjan-masin-hrchakagir-en-stvoragrel-109710506.html
Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Քննարկվել է տնտեսական հարաբերությունների զարգացման, գործարար համաժողովների անցկացման հնարավորությունը։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T15:43+0400
2026-11-24T15:43+0400
2026-11-24T16:15+0400
հայաստան
ռումինիա
նիկոլ փաշինյան
ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109708657_0:0:1500:844_1920x0_80_0_0_f5994c734fdc0ba8b7018ea2d836b7ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այսօր Բուխարեստում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից»,- նշեց Փաշինյանը։Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը` մասնավորապես ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը, գործարար համաժողովների անցկացումը։Ասուլիսի սկզբում Ռումինիայի նախագահը թվարկեց այն հայտնի, երկրի համար կարևոր ներդրում ունեցած ռումինացիներին, որոնք ազգությամբ հայեր են՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա կապը։ Նախագահ Դանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ զարգացման մեծ ներուժ ունեցող տնտեսական հնարավորություններին։ Նիկուշոր Դանն ընդգծեց նաև, որ Ռումինիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին Եվրամիությանը հետ հարաբերությունները սերտացնելու գործում։«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը բխում է Ռումինիայի անվտանգային շահերից, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, ինչպես նաև զարգացած լինի տնտեսական առումով»,- նշեց նախագահ Դանը։Նշենք, որ Հայաստանը վերջին 2 տարում ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել ավելի քան 1 տասնյակ երկրների հետ, այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Վրաստանի, Չինաստանի, Միացյալ Թագավորության, Ղազախստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլն։
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109708657_375:0:1500:844_1920x0_80_0_0_0e1a4ceeb24de017eedd513385829b0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռումինիա, նիկոլ փաշինյան, ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
հայաստան, ռումինիա, նիկոլ փաշինյան, ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
15:43 24.11.2026 (Թարմացված է: 16:15 24.11.2026) Քննարկվել է տնտեսական հարաբերությունների զարգացման, գործարար համաժողովների անցկացման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այսօր Բուխարեստում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը` մասնավորապես ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը, գործարար համաժողովների անցկացումը։
«Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակման հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ»,- նշեց Փաշինյանը։
Ասուլիսի սկզբում Ռումինիայի նախագահը թվարկեց այն հայտնի, երկրի համար կարևոր ներդրում ունեցած ռումինացիներին, որոնք ազգությամբ հայեր են՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա կապը։ Նախագահ Դանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ զարգացման մեծ ներուժ ունեցող տնտեսական հնարավորություններին։ Նիկուշոր Դանն ընդգծեց նաև, որ Ռումինիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին Եվրամիությանը հետ հարաբերությունները սերտացնելու գործում։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը բխում է Ռումինիայի անվտանգային շահերից, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, ինչպես նաև զարգացած լինի տնտեսական առումով»,- նշեց նախագահ Դանը։
Նշենք, որ Հայաստանը վերջին 2 տարում ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել ավելի քան 1 տասնյակ երկրների հետ, այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Վրաստանի, Չինաստանի, Միացյալ Թագավորության, Ղազախստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլն։